Ալիևի առաջին դրժումը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: «Մենք Վիեննայի հանդիպման ժամանակ համաձայնություն տվեցինք հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ ապագա բանակցությունները շարունակման համար: Ամենագլխավորն այն է, որ այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, և որ մենք հունիսին սկսենք բանակցային գործընթաց»,- ասել է նա: Այնուհետև մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությունը՝ Մամեդովը հայտարարել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել»: Սա, ըստ էության, Վիեննայի հանդիպումից հետո պաշտոնական Բաքվի առաջին դրժումն է` ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Մինչդեռ պաշտոնական Երևանը երկու օր էր, ինչ հույս էր հայտնում, թե պաշտոնական Բաքուն այս անգամ չի խորտակի: Ալիևի պահվածքը բոլորովին էլ զարմանալի չէ: Ի՞նչ սպասես մի երկրի առաջնորդից, որը գերտերությունների պաշտոնյաների աչքերին նայում է ու ասում, որ Հայաստանն է սկսել ապրիլյան պատերազմը... Ալիևի առաջին դրժման պատճառներն էլ հասկանալի են. նա վարժվել է կեղծիքին, ռազմատենչ հայտարարություններով աշխարհին իր մասին հիշեցնելու քաղաքականությանը, քաղական շանտաժին: Ավելին` Ալիևի քաղաքականությունը համարժեք արձագանքի ու քննադատության չի արժանացել միջազգային հանրության կողմից: Իսկ այսօր, ունենք այն, ինչ ունենք: Մի օր Ալիևը նայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աչքերի մեջ ու ստում, որովհետև որևէ մեկը նրան չի սաստել ու չի արգելել կեղծել: Հետևաբար, ի՞նչն է նրան խանգարում Վիեննայից Բաքու վերադառնալուց մի քանի ժամ հետո հետ կանգնել ձեռքբերված պայմանավորվածություններից: Նա գիտի, որ հասցեական քննադատություն չի հնչելու նույնիսկ հիմա, երբ նա հրաժարվում է Վիեննայում ձեռքբերված համաձայնություններից: Ծանր դեպք է: Բայց այլ ելք պետք է փնտրել: Այսպես հնարավոր չէ երկար հանդուրժել: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am