Ռուս-թուրքական խայթոցները շարունակվում են

Ռուսաստանից գազային կախվածությունը վտանգավոր է Ռուս-թուրքական լարումը չի մեղմանում: Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանց կշտամբել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի կապը։  Չավուշօղլուն մասնակցել էր Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը, որտեղ դժգոհություն էր հայտնել՝ կապված Անկարայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների հետ։ Լավրովը հայտարարել էր, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոսում են շատ լուրջ ցանցի մասին՝ ստեղծված Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ի մատակարարումների համար։ Խոսքը, մասնավորապես, թուրք-սիրիական սահմանի 90 կմ հատվածի մասին է, որը դեռևս վերահսկում են ահաբեկիչները։ «Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու գոնե մեկ ապացույց, ես պատրաստ եմ հեռանալ։ Եթե ոչ, ապա դուք մինչև Ձեր վերջին օրերը հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում», ասել է Չավուշօղլուն։ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանն անդրադարձել է պաշտոնական Մոսկվան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մևլյութ Չավուշօղլուն պետք է հրաժարական տար այն բանից հետո, ինչ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խոցեցին ռուսական ռմբակոծիչը: Զախարովան Facebook-ի իր էջում գրել է. «Դա պետք է անել այն բանից հետո, ինչ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռ: Իսկ ԴԱԻՇ-ի հետ կապերի համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ բանտ նստում»: Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում է սպեկուլյացիա անել Ղրիմի թաթարների անօրինական արտաքսման թեմայով, և Թուրքիայի իշխանություններին հրավիրել է այցելել Ղրիմ, որպեսզի ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով: «Եկեք, դուք ինչ-որ չեք գնում: Դուք ինչ-որ բանից վախենո՞ւմ եք: Մենք ձեզ այնտեղ սպասում ենք և ամեն ինչ ցույց կտանք ու կպատմենք: Եվ ոչ այնքան մենք, որքան նրանք` ղրիմցիները»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ այդ հրավերը հնչում է նաև Ղրիմի բազմաթիվ բնակիչների նամակներում, որոնք ստանում է ՌԴ ԱԳՆ-ն: Իսկ ահա պաշտոնական Անկարան էլ խոսել է Ռուսաստանից գազային կախվածության մասին: Թուրքիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, խոսելով երկրի էներգետիկ անվտանգության մասին, հայտարարել է, որ Թուրքիայի համար մեծ ռիսկ է գազի հարցում Ռուսաստանից ունեցած ներկայիս կախվածության աստիճանի պահպանումը: Շիմշեքը հավելել է, որ էներգամատակարարումների հարցում երկիրը բախվել է լուրջ բարդությունների, սակայն կառավարությունն ունի լավ ռազմավարություն՝ տվյալ խնդիրը լուծելու համար: Նա ընդգծել է ածխաջրածինների աղբյուրների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը. «Թուրքիան հարկադրված է երկրում սպառվող բնական գազի 97 տոկոսը ներկրել արտերկրից, ընդ որում՝ երկնագույն վառելիքի 58 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Բնականաբար, գազի հարցում Ռուսաստանից նման կախվածության մեջ մնալը մեծ ռիսկ է պարունակում: Այդ պատճառով մենք աշխատում ենք «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծի իրագործման ուղղությամբ»: Էրդողանն ու Կիմ Չեն Ինը բռնապետներ են, որոնց վրա ծիծաղում է ողջ աշխարհը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 3-րդ նախագահի նոր թեկնածուն տրանսպորտի, կապի և նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմն է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը: Նշենք, որ ԱԶԿ-ի համագումարը կանցկացվի մայիսի 22-ին, որում էլ կընտրվի կուսակցության նոր նախագահ: Մայիսի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել էր ԱԶԿ նախագահ և երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչից հետո վերջինս հայտարարել էր իր մոտալուտ հեռանալու մասին: Դրանից հետո որպես ԱԶԿ նախագահի ու Թուրքիայի վարչապետի թեկնածուներ նշվում էին փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի, Բինալի Յըլդըրըմի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էներգետիկայի նախարար (Էրդողանի փեսա) Բերաթ Ալբայրաքի անունները: Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Թուրքիային կառավարման նախագահական համակարգ պարտադրելու փորձի համար, որի դեպքում պետական բոլոր լիազորությունները կկենտրոնացվեն մեկ մարդու ձեռքում: Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ իր կուսակցությունը երբեք թույլ չի տա, որ իրականացվի նախագահի բաղձալի ցանկությունը, անգամ եթե խորհրդարանում մնա ԺՀԿ-ական մեկ պատգամավոր. «Նախագահը նման ժողովրդավարությունը կարող է իրականացնել միայն մեր դիակների վրայով»: Նրա խոսքերով՝ Էրդողանը ցանկանում ստանալ նահանգապետեր, շրջանային ղեկավարներ, դատավորներ ու դատախազներ նշանակելու, քաղաքապետներ ու պատգամավորներ ընտրելու իրավունք և պատասխանատու լինել ամեն ինչի համար: «Հերիք չէ, որ ձեր ձեռքերը մինչև արմունկն արյան մեջ են, այժմ արյան մեջ են նաև ձեր ատամները: Ինչո՞ւ եք դուք զենք ուղարկել Սիրիա. որպեսզի ոչնչացնեք տեղի բնակչությանը: Դուք միակ մարդն ենք, ով պատասխանատու է այդ մարդկանց զոհվելու համար»,- ասել է նա: Նա իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջիկա համագումարը համեմատել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի հետ, իսկ Էրդողանին՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ նրանց երկուսին էլ անվանելով բռնապետներ, որոնց վրա ծիծաղում է ողջ աշխարհը: Քըլըչդարօղլուն Էրդողանին քննադատել է նաև նրա համար, որ նա վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հարկադրել է հեռանալ՝ դա որակելով որպես «պալատական հեղաշրջում»: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այսուհետ ԱԶԿ-ական պատգամավորները «կպարեն մեկի դուդուկի տակ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am