Քլինթոնը`Պուտինի հետ հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները անվանել է հետաքրքիր և հարգալից: Այս մասին նա հայտարարել է դեբատների ժամանակ՝ հայտնում է Politico-ն: «Պահեր են եղել, երբ մենք շատ կոշտ ենք շփվել իրար հետ»,- նշել է Քլինթոնը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես հետագայում աշխատել Պուտինի հետ: 2015թ. սեպտեմբերին Քլինթոնն ասել է, որ իր վրա տպավորություն է գործում ՌԴ նախագահի մեկ որակ: «Պուտինը շատ որակներ չունի, որոնցով ես հիանում եմ, բայց այն, որ նա կարող է կանգնել ու ասել՝ «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», իր գրավչությունն ունի»,- կատակել է նա Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ: Հուլիսի 4-ին Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «շատ ավելի խելացի» գործի Ռուսաստանի նախագահի և նրա հավակնությունների հետ գործ ունենալիս: «Նա սովորական մարդ չէ… Բայց ես չեմ կարծում, որ որևէ այլընտրանք կա մշտական փոխգործակցությանը»,- ասել է Քլինթոնը: Հունիսի 13-ին Նյու Յորքում իր խոսքում Քլինթոնը խոստացել է ամերիկացիներին պաշտպանել «Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից և Իրանից եկող ավանդական սպառնալիքներից»: Անցած տարվա հունվարին Քլինթոնը նմանակել է Պուտինին: Երկու երկրներում ընտրությունների միջև տարբերությունը ցույց տալու համար նա առաջարկել է պատկերացնել Ռուսաստանի նախագահի ներքին երկխոսությունը: «Մի անգամ նա ասում է իրեն. «Վլադիմիր, դուք կուզենայի՞ք նորից նախագահ դառնալ», «Կարծում եմ՝ կուզենայի», «Ինչո՞ւ մենք պարզապես այդ մասին չհայտարարենք: Դմիտրիին կասենք, որ նա վարչապետ դառնա», «Հիանալի միտք է»»,- ասել է Քլինթոնը: 2014թ. հունիսին Պուտինը հայտարարել է, որ Քլինթոնը երբեք «չափազանց նրբագեղ չի եղել իր արտահայտություններում, բայց կնոջ հետ ավելի լավ է՝ չվիճել»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am