Ցեղասպանության ճանաչումն ու Բունդեսթագը

Հայաստանում գտնվող Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլզերի համոզմամբ, Բունդեսթագում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, սակայն բովանդակային առումով թույլ կլինի։ «Ես կարծում եմ, որ այս բանաձևը այնքան էլ ամբողջական չէ, ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը։ Ձախերի կուսակցությունը արդեն 10 տարի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և լավ է, որ, վերջապես, ունենք այդ բանաձևը։ Կարծում եմ, որ Գերմանիան այդ որոշման մեջ շատ չի խոսի իր պատասխանատվության մասին։ Նրանք պատրաստվում են ավելի մեղմ բանաձև ընդունել, որպեսզի չնեղացնի Թուրքիային։ Ես կարծում եմ, բանաձևը կընդունվի, սակայն այն շատ ուժեղ չի լինի։ Սակայն դա առաջին քայլը կլինի ճիշտ ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասել է գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով նաև, թե Գերմանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև ընդունել իր պատմական մեղսակցությունը։ «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը, որն առաջիկայում Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու, մշակվել է Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից։ Ձախերի կուսակցության մեկ այլ անդամ, ազգությամբ թուրք մտավորական Հասան Բուրգուջուօղլուն ևս համոզված է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Գերմանիայի խորհրդարանում կընդունվի։ Նրա կարծիքով, բանաձևի ընդունմանը կարող է խոչընդոտել միայն կանցլեր Անգելա Մերկելը, ով չի ցանկանում վտանգի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ - «Ես վստահ եմ, որ բանաձևը կընդունվի Բունդեսթագում։ Միայն մեկ մարդ կարող է խանգարել դրան՝ կանցլեր Մերկելը։ Քանի որ վերջին շրջանում վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է Թուրքիայի, Էրդողանի կողքին։ Չնայած Թուրքիայում լուրջ հանցագործություններ են տեղի ունենում, նա Էրդողանին միայնակ չի թողնում։ Ե՛վ մենք, և՛ գերմանացիները դժգոհ ենք այս քաղաքականությունից։» Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը Բունդեսթագում ներկայացվել էր անցած փետրվարին, սակայն բուռն քննարկումներից հետո այդպես էլ չէր դրվել քվեարկության՝ Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցային գործընթացը չվտանգելու պատճառաբանությամբ։ Կանաչների կուսակցության համանախագահ, օրինագծի հեղինակներից ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը օրերս հայտարարել է, որ բանաձևի ընդունումը Անկարայի հետ հարաբերություններում խնդիր կարող է առաջացնել, սակայն «Բունդեսթագը չի ենթարկվի Էրդողանի պես բռնապետի ճնշումներին»։ Հիշեցնենք, որ Բունդեսթագը 2005թ. արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում` չօգտագործելով, սակայն, ցեղասպանություն եզրույթը: 2015թ. մարտին, երբ այս հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր, խորհրդարանի նախագահ Նոբերթ Լամերտը հայտարարել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ևս Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի արարողության ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը: Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցն, իհարկե, որոշակի քննարկումների, լարման առիթ հանդիսացավ: Սակայն միանգամայն հասկանալի է Թուրքիայի ընդդիմացող պահվածքը: Իսկ ինչո՞ւ պետք է Թուրքիան իրեն այլ կերպ դրսևորի, մանավանդ, երբ պաշտոնական Անկարան նաև այլ հարցերում է իրեն բավական պահանջկոտ դրսևորում, հաճախ իր կամքը թելադրում ԵՄ երկրներին, իսկ վերջիններս էլ ստիպված են լինում հանդուրժել Էրդողանին` ինչ-ինչ շահերից ելնելով: Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք երկրի ներսում պետականությունն ամրացնելու վրա: Տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, թեև հոգեբանորեն դրական լիցք է տալիս, սակայն ամենևին էլ ողբերգություն չպետք է դարձնենք, եթե որևէ երկրում Ցեղասպանության ճանաչման հարցը կգնա այն ընթացքով, որը կանխատեսվում էր: Մի օր Թուրքիայի որևէ իշխանություն ինքն էլ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, հնարավոր է դեռ երկար ենք սպասելու այդ օրվան, հնարավոր է, որ այդ օրն այնքան էլ հեռու չէ: Դրանից հետո, համոզված կարելի է ասել, որ բազմաթիվ երկրներ` մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am