Կախված է Ալիևի ադեկվատությունից

Վիեննայում մայիսի 16-ին կայացած ղարաբաղյան թեմայով հանդիպումից հետո բոլոր կողմերը այն գնահատելու փուլում են այս օրերին: Ղարաբաղյան գոտում և հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել այս գիշեր: Որևէ մեկը որևէ երաշխիք չի կարող տալ, թե հարաբերական անդորրը որքան կշարունակվի, ու արդյոք սա հանդարտություն է ավելի մեծ վտանգից առաջ: Բայց, այնուամենայնիվ, փորձ արվեց ղարաբաղյան կարգավորումը բերել բանակցությունների դաշտ, այլ հարց է, թե երբ տեսանելի կլինեն արդյունքները, այն սկզբունքային հարցերը, որոնք տեղ գտան այդ հանդիպման արդյունքում տարածած հայտարարության մեջ: Իսկ այստեղ, պարզ է, որ ամեն ինչ կախված է Բաքվի պահվածքից, թե որքանով Ալիևը ադեկվատ կգտնվի: Իսկ մինչ այդ ղարաբաղյան թեման շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կան հիմքեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով զուսպ լավատեսության համար, որը առավել կայուն փուլի շարունակման հնարավորություն կտա: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցում նշել է, որ երկու երկրների նախագահները ցուցաբերել են քաղաքական կամք՝ դուրս գալու ստատուս քվոյի շրջանակից և ընդունելու այն միջոցառումները, որոնք կարող են օգուտ տալ տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց։ Քիրբին ասել է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման համար, ինչպես նաև վերսկսել բանակցությունները հաջորդ ամիս, որոնք կարող են տանել հակամարտության համապարփակ կարգավորման. «Այժմ յուրաքանչյուր ոք պետք է ծանր աշխատանք կատարի՝ իրենց ստանձնած պարտավորությունների իրագործման ուղղությամբ»: ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արձագանքելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը բանակցային փակուղուց դուրս գալու համար: «Ես ողջունում եմ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների նախաձեռնությունը, ովքեր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ մայիսի 16-ին հանդիպում անցկացրեցին: Ես ոգևորված եմ այն վերահաստատված հանձնառությամբ, որ երկու նախագահներն են արտահայտել հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես նաև նրանց՝ հունիսին նոր բանակցություններ անցկացնելու պատրաստակամությամբ: Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր շարունակում է ամբողջովին աջակցել համանախագահների ջանքերին: Մենք ակտիվորեն պաշտպանում ենք հետաքննության մեխանիզմ հիմնելու ջանքերը: Մենք նաև կաշխատենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմը ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Ֆրանսիան ևս ողջունել է ԼՂ-ի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակի, ապրիլի 2-ից 5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք, և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդագրությունում: Ինչ վերաբերում է հակամարտության կողմերին, ապա երեկ ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարարը: «Համաձայն եմ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություն են ստեղծում հակամարտության կարգավորման վերաբերյալ քաջ հայտնի փուլային մոտեցման հիման վրա բովանդակային բանակցություններ սկսելու համար: Այդ բանակցությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ և արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց և միջազգային հանրության ակնկալիքները՝ կապված էական արդյունքների հետ»,- ասել է Էլմար Մամեդյարովը: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը նշել է. «Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մենք մեր համաձայնությունն ենք տվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հետագա բանակցությունների շարունակման վերաբերյալ։ Ամենակարևորն է, որ առաջին հերթին պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ և հունիսին սկսենք բանակցությունները»։ Պաշտոնական Ստեփանակերտում Վիեննայի հանդիպման արդյունքներից գոհ են: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, հանդիպումը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը վերակենդանացնելու հնարավորություն է տալիս: Ստեփանակերտում կարևորում են նաև այն փաստը, որ կողմերը վերահաստատել են՝ 1994թ. հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի: «Ի դեպ՝ այդ պայմանագրերին 1994-95թթ., որպես լիարժեք կողմ մասնակցում է նաև Արցախը: Սա նշանակում է, որ և՛ ուղղակի, և՛ անուղղակի ձևով միջազգային հանրությունը ճանաչում է նաև Արցախի Հանրապետությանը, որպես հակամարտության կողմ: Չափազանց կարևոր է, իհարկե, նաև այն, որ առանձնակի շեշտ է դրվում խաղաղության և կայունության պահպանման վրա», - «Ազատության» հետ զրույցում նշել է Բաբայանը: ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարևորում է նաև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը. «Եթե, օրինակ, այս մեխանիզմները սկսեն մշակվել և ներդրվել, առանց Արցախի մասնակցության անհնարին է դա իրականացնել: Ի վերջո, այդ սարքավորումները, որ պետք է դրվեն, ո՞վ պիտի դա իրականացնի: Մեր տեղը չի կարող դա իրականացնել Շվեյցարիան կամ Զիմբաբվեն: Հետևաբար, ուզում է դա Ադրբեջանը, թե չի ուզում՝ այդ գործընթացին Արցախը մասնակից է լինելու»: Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am