Միասնակա՞ն են ՌԴ ու ԱՄՆ-ը Ղարաբաղում, կամ` ե՞րբ կբռնկվի նոր պատերազմը

«Չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե Մոսկվան ղարաբաղյան հակամարտության շուրջ սկսել է աշխատել Արևմուտքի հետ: Նա հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը վարչապետ Մեդվեդևին, Պաշտպանության նախարար Շոյգուին, ԱԳ նախարար Լավրովին Երևան և Բաքու ուղարկեց՝ առանց որևէ համակարգման Վաշինգտոնի և Փարիզի հետ: «Ուստի, եթե այն տպավորությունը, որը կա, համապատասխանում է իրականությանը, մեծ զարգացում է, եթե Պուտինը ցանկանում է աշխատել Փարիզի ու Վաշինգտոնի հետ: Բայց ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ», ասել է Բրայզան` շեշտելով. «Ես կարծում եմ, որ կան պատճառներ` ինչու նա պետք է փոխի իր քաղաքականությունը, կան պատճառներ` ինչու նա պետք է վստահեցնի, որ իր ուժերը չեն սադրել նման բռնություն Ղարաբաղում, և պետք է վստահեցնի, որ աշխատում է Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ իրավիճակը չափազանց վտանգավոր է: Եթե Մոսկվան ցանկանում է խաղալ այդ իրավիճակի հետ իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, ապա սա դաժան հակամարտություն է հրահրում: Ուստի ես հույս ունեմ, որ նա փոխել է իր ուղղությունը, բայց չեմ կարող կանխատեսել, թե կա՞ նման բան, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ կա»: Իսկ Haqqin.az պորտալին տված հարցազրույցում ռուս հանրահայտ փորձագետ, ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Ֆելգենհաուերին հիշեցրել են, որ Stratfor-ի գլխավոր վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին լրատվամիջոցի հետ զրույցում, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, և հարցրել են, թե արդյոք նա կիսո՞ւմ է այդ կարծիքը: Ֆելգենհաուերը պատասխանել է. «Բնականաբար, կցանկանայի հավատալ, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, սակայն ես լավատեսության իրական հիմքեր չեմ տեսնում: Մեծ հաշվով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ էր, միայն պայմանավորվեցին գոյություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ընդլայնման շուրջ: Եվ ի՞նչ: Իրական հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն երկու կողմն էլ: Հետևաբար, եթե հակամարտող կողմերից մեկը շահագրգռված չէ հրադադարի հարցում, ապա այն չի լինի: Տվյալ դեպքում, ի հակադրումն այն հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են հենց պատերազմի: Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացվել է Սիրիայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հերթական բախման ֆոնին, որը Վաշինգտոնի ու Մոսկվայի համար ավելի կարևոր է թվում, քան Ղարաբաղի հարցը: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սարգսյանի ու Ալիևի ներկայիս հանդիպման շնորհիվ հերթական անգամ Երևանին ու Բաքվին կոչ են արել այլևս «իրենց չպահել անվայել», ինչին հակամարտող կողմերն ասել են՝ «իհարկե», և շարունակել պատրաստվել պատերազմի»: Իրականում, Վիեննայի հանդիպումը որքան հնարավորություն է, այնքան էլ վտանգ է` նոր պատերազմի բռնկման հավանականության տեսանկյունից: Ադրբեջանի ղեկավարության պարագայում նույնիսկ, առավելապես մեծ է նոր սպառնալիքների ու վտանգների հավանականությունը: Եթե այս ամենի հետ էլ դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբում` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի բախումը` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարման համատեքստում, ապա ո՞վ կարող է երաշխիք տալ, որ պատերազմը չի բռնկվի կրկին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am