Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը

Forbes հանդեսն առաջին անգամ կազմել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը: 8,9 մլրդ դոլար պոտենցիալ ժառանգությամբ վերին հորիզոնականն զբաղեցրել է «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի որդին՝ Յուսուֆը, տեղեկացնում է BBC-ն: Ինչպես գրում է Forbes-ը, հանդեսի վերջին վարկանիշում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 283 մլրդ դոլար: Նրանց երեխաների ընդհանուր թիվը 243 է: Եթե ընդհանուր ժառանգությունը բաժանվեր հավասար բաժիններով, ապա յուրաքանչյուր երեխային կհասներ 1 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի: Հանդեսում ընդգծում են, որ ցուցակը չի կարելի համարել «ժառանգորդների լիարժեք վարկանիշ», քանի որ դրանում հաշվառված չեն միլիարդատերերի կարողությունների այն բաժինները, որոնք պատկանում են նրանց ամուսիններին: «Հաշվարկներում պարզության համար բիզնեսմենի ողջ կարողությունը բաժանվել է նրա կողմից ճանաչված բոլոր երեխաների վրա»,- գրում են վարկանիշի հեղինակները: Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Յուսուֆ Ալեքպերովը՝ «Լուկօյլ» նավթընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի որդին, որը հնարավորություն ունի ժառանգել 8,9 մլրդ դոլար: նրանից փոքր-ինչ հետ է մնում չորս տարեկան Տարա Մելնիչենկոն՝ «Եվրոխիմ» եւ ՍՈւԷԿ ընկերությունների սեփականատիրոջ՝ Անդրեյ Մելնիչենկոյի դուստրը՝ 8,2 մլրդ դոլար պոտենցիալ ժառանգությամբ: Ինչպես գրում են վարկանիշի հեղինակները, Լեոնիդ Միխելսոնի դուստրը՝ Վիկտորյան, պետք է լիներ առաջին հորիզոնականում, բայց 2015 թվականին Forbes-ի վերջին ցուցակում Ռուսաստանի ամենահարուստ մարդը որդի ունեցավ, եւ նրա կարողությունը (14,4 մլրդ դոլար) հարկ եղավ բաժանել երկու երեխաների միջեւ: Ցուցակում նաեւ տեղ են գտել «Ալֆա-Գրուպ»-ի սեփականատիրոջ՝ Ալեքսեյ Կուզմիչեւի որդին (6,7 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոյի երեք երեխաները (3,8-ական մլրդ դոլար), «Ալֆա-Գրուպ»-ի ևս մեկ սեփականատիրոջ՝ Միխայիլ Ֆրիդմանի չորս զավակները (3,3-ական մլրդ դոլար) և քսանյակը եզրափակող Ալեքսեյ Մորդաշովի 6 զավակները: Նշվում Է, որ միլիարդատերերի երեխաների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող բուհը մնում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ մասնագիտությունը՝ Էկոնոմիկան եւ մենեջմենթը:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am