Սպիտակ տունը հայտնում է,որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
«Երկու ղեկավարները քննարկել են Սիրիայում ստեղծված վիճակն ու համաձայնել, որ անհրաժեշտ է ԴԱԻՇ-ի ոչնչացման շտապ ջանքների գործադրումն ու Թուրքիայում, Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելը:
Օբաման «կարևորել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ Սիրիայում իշխանության փոխանցման քաղաքական բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:
Երկու երկրներն էլ քննարկել են բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համագործակցության խորացման հարցը, ներառյալ՝ «Քրդական աշխատավորական»կուսակցության դեմ պայքարը:
Այդ համատեքստում Օբաման վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը