Ի՞նչ կարող է առաջարկել այսօր Ռուսաստանը

Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով բեռնափոխադրումների մրցունակ, արտոնյալ սակագների հաստատման մասին։ Արձանագրությունը ստորագրել են «Ուկրաինական երկաթուղիներ» ընկերության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Զավգորոդնին, «Վրացական երկաթուղիներ»-ի ղեկավար Մամուկա Բախտաձեն, «Ղազախական երկաթուղիներ»-ի ղեկավար Ասկար Մամինը և «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը։ Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այն նախատեսում է նաև տվյալ երթուղով գնացքների շարժի դյուրացում բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու համար։ Նմանատիպ երկկողմ արձանագրություն ստորագրել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը։ Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց են տարբեր ֆորմատներում համագործակցության տարբեր ոլորտներում խորացնում փոխգործակցությունը: Սակայն այս ֆորմատը ինքնին ուշագրավ է, քանի որ այն առավելապես հակառուսական կարող է համարվել, և դրանում Ղազախստանի ներգրավումն էլ ավելի ուշագրավ է դառնում: Ղազախստանի և Բելառուսի նախագահները սկսել են ավելի ու ավելի հետևողական քայլեր անել` ընդդեմ Մոսկվայի պատկերացումների ու ձգտումների, սկսած` ԵՄ-ի հետ հարաբերությունները, մինչև տարածաշրջանային համագործակցության այլ ուղղությունները: Այս ամենը լրացուցիչ անգամ վկայում է ԵՏՄ-ի կայացման անհեռանկարային լինելը: Մինչդեռ Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմի ներդրման հարցում և պատրաստ է ավելի սերտ համագործակցություն հաստատել ինչպես ԵՏՄ-ի հետ, այնպես էլ Չինաստանից Եվրոպա Նոր մետաքսե ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին։ «Իրանը հատուկ հետաքրքրվածություն ունի ՇՀԿ-ի անդամների տնտեսական հեռանկարային նախագծերի հանդեպ, ինչպիսիք են ԵՏՄ-ն ու Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտին, և կցանկանար մասնակցել ու իր դերն ունենալ երկու նախագծերում էլ։ Իրանը շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալում և կարծում է, որ այդ միության հետ ավելի սերտ կապեր հաստատելը կարող է հիմք ծառայել այդ միավորման կազմում գտնվող երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացման համար։ Իրանը նաև մշտապես կարևոր դեր է խաղացել Հին մետաքսե ճանապարհի տարածաշրջանում։ Եվ այդ պլանում մենք աջակցում ենք Մետաքսե ճանապարհի նախագծին»,- ասել է Սանաին։ Այն, որ Իրանն ու ԵՏՄ-ն աշխատանքներ են սկսում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, հայտնի դարձավ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին։ Անշուշտ, Ռուսաստանը կուզենար այդ կառույցն ընդլայնել: Իսկ Իրանը, որոշակիորեն պետության շահից ելնելով, կարող է փոխշահավետ համաձայնությունների գալ Ռուսաստանի հետ: Ի դեպ, Իրանի իշխանությունները դիտարկում են միակողմանի կարգով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային. «Դա լուրջ առաջարկ է։ Իրանի իշխանությունները քննարկելու են տվյալ հարցը և հաստատապես աջակցելու են դրան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է մեծացնել Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքը»։ Իրան-Արևմուտք, Իրան-Ռուսաստան արդյունավետ համագործակցության հարցում, Իրանն, միանշանակորեն խաղում է որպես նոր ազդեցիկ տարածաշրջանային «խաղացող»: Այլ հարց է, թե որքան է այսօրվա Ռուսաստանը հետաքրքիր ու ինչ կարող է առաջարկել նոր գործընկերներին առհասարակ: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am