Ապրիլյան պատերազմը` նաև հնարավորություն է

Մինչ միջազգային հանրությունը փորձ է անում թեժացած ղարաբաղյան հակամարտությունը հանդարտեցնել ու կանխել լայնածավալ պատերազմի բռնկումը` ուշագրավ հայտարարություն հնչեց այս օրերին ԱՄՆ-ից` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունների առնչությամբ: Միացյալ Նահանգները պետք է խթանի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան գնդապետ Ռիչարդ Օթզենը. «Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել տարածաշրջանում կրքերի հանդարտեցում, որպեսզի անվտանգությունը չլինի ամենից մտահոգիչ խնդիրը և մարդիկ ի վիճակի լինեն դիմել ավելի ազատ, ստեղծագործ և բաց դիվանագիտությանը»: Վերլուծաբանի խոսքով, հայկական և թուրքական կողմերը կարող են հարաբերություններում ճկունություն ցուցաբերել միայն կայուն պայմաններում, և հենց այդ հարցում կարող է օգնել ԱՄՆ-ը. «Միացյալ Նահանգները յուրահատուկ է այն առումով, որ այն մի երկիր է, որը հետաքրքրված է Հայաստանի զարգացմամբ, տևական մշակութային կապեր ունի Հայաստանի հետ և ունի հայկական մեծ համայնք, և միևնույն ժամանակ, ամուր անվտանգության կապեր ունի Թուրքիայի հետ»: Ռիչարդ Օթզենի կարծիքով սակայն, Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը միայն ապագայում՝ Սիրիայում և Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո: Գնդապետի հետ այս հարցում համամիտ է նաև Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը, ում համոզմամբ Թուրքիայի ներկա ներքաղաքական իրավիճակը և հնարավոր արտահերթ ընտրությունները մեծ ակնկալիքների տեղ չեն թողնում. «Յուրաքանչյուր անգամ, երբ Թուրքիայում ընտրություններ են, այդ երկրում ավելանում է ազգայնականությունն ու պոպուլիզմը, ուստի ամենահեշտ բանն է դառնում փոքրամասնությունների քննադատումը, լինեն հայերը թե այլ խմբեր»: Փորձագետի կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգայնականության միջոցով ձայներ հավաքելու առիթը չի կորցնի և կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան գոտում. «Էրդողանի սուր ազգայնական պոպուլիզմը կարող է ազդել տարածաշրջանի վրա, համոզելով ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում նրանք փոխզիջման գնալու կարիք չունեն, ինչն առավել կվատթարացնի իրավիճակը»: Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ Էրդողանի կողքին այսօր Դավութօղլուի և Գյուլի նման քաղաքական գործիչների բացակայությունը լավատեսություն չի ներշնչում. «Ժամանակին Թուրքիան եղել է տարածաշրջանում մի ամրոց, որտեղ զարգանում էր տնտեսությունը և Թուրքիան որպես խաղաղարար էր հանդես գալիս: Այսօր Թուրքիան պարզել է, որ գտնվում է հրդեհի հենց կենտրոնում և այլևս ի վիճակի չէ ինքնուրույն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»: Իրականում, ապրիլյան պատերազմը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն այն իմաստով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն մի նոր ու ավելի դաժան պատերազմի մեջ, այլև տարածաշրջանային առումով էր այն լուրջ սպառնալիք: Բանն այն է, որ Հարավային Կովկասում կայունությունը մի քանի ժամում կարող է հայտնվել լուրջ վտանգի տակ` հենց ղարաբաղյան պատերազմի բռնկման դեպքում: Սա հստակ գիտակցում է միջազգային հանրությունը, արևմուտքը` նախևառաջ: Թուրքիան Ադրբեջանին համարում է «եղբայրական պետություն»: Սա փաստ է: Լինելով Հայաստանի հարևանը` Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ԼՂ խնդրի պատճառով: Անկարան բացահայտ պաշտպանեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, նույնիսկ շնորհավորեց Ալիևին` ապրիլյան բռնությունների համար: Արևմուտքը շատ լավ գիտակցում է, թե ինչ դերում է Թուրքիան` ԼՂ խնդրում, բայց նույնիսկ դա Արևմուտքի համար բավարար չէ, որպեսզի նրանք փորձ չանեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ինչ-որ տեղաշարժ ապահովելու հարցում: Իհարկե, շանսերը խիստ սահմանափակ են, եթե չասենք` հույս չկա: Մանավանդ Էրդողանի իշխանության պայմաններում, նոր քաղաքական վերադասավորումների պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժն անհնարին է թվում: Բայց ղարաբաղյան ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչպես կարող է դուրս գալ վերահսկողությունից Հարավային Կովկասը: Այս իրավիճակում, թեկուզ անհնար թվացող զարգացումների ուղղությամբ արևմուտքը կփորձի ուժեր գործադրել, թեկուզ դա լինի Հայաստան-Թուրքիա անհույս հարաբերությունների ուղղությամբ ինչ-որ փոքր քայլերը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am