XXI դարը պետք է դառնա կանանց իրավահավասարության դար

Կանանց ու աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անքակտելի մասն են։ Այս մասին կին առաջնորդների գլոբալ ֆորումի բացմանը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Ժամանակները փոխվել են, բայց կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը մնացել է։ Հենց այդ անհավասարությունն է վատացնում ողջ հասարակության հիմքերը, խարխլում աշխարհի հիմքը»,- ասել է Բոկովան՝ համոզմունք հայտնելով, որ ֆորումն ուղերձ կհղի աղջիկների կրթության անհրաժշտության մասին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդ դառնալ բիզնեսում, գիտության ու քաղաքականության ոլորտում, իրենց պետություններում։ Նա նշել է, որ շատ աղջիկներ սովորելու փոխարեն ստիպված են աշխատել և ամուսնանալ։ «Մենք պետք է միասին գործենք՝ հաղթահարելու համար այդ խնդիրները»,- վստահ է Բոկովան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, ով հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, գործակալության հետ զրույցում նշել է, որ կանանց իրավահավասարության հարցն անհրաժեշտ է ներառել քաղաքական օրակարգ։ Նրա կարծիքով՝ «XXI դարը պետք է դառնա կանանց իրավահավասարության դար»։ «Մենք գիտենք, թե ինչպիսի խոչընդոտներ են կան այդ ճանապարհին և ինչ է պետք անել։ Այլևս չի կարելի այդ հարցի լուծումը հետաձգել, անհրաժեշտ է ձեռնարկել վճռորոշ քայլեր»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am