Կոալիցիան այլընտրանք չունի

Դեռեւս սահմանադրական փոփոխություններից առաջ, երբ լիովին ակնհայտ էր իշխանություններին ընդդիմադիր կոչվող ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի աջակցությունը, հեռանկարային էր համարվում կոալիցիան, որը պետք է ձեւավորվեր երկու ընդդիմադիրների հետ, հանրաքվեից հետո: Բայց դեկտեմբերի 6-ն անցյալում է, երեք ուժերի համագործակցությունը նկատելի է նաեւ մեկ այլ կարեւոր քաղաքական գործընթացում, որպիսին Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, այնինչ կոալիցիան ուշանում է: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք հատկապես ՀՅԴ-ՀՀԿ կուլիսային քննարկումներին եւ հայտնել, որ ՀՅԴ-ի դեպքում կոալիցիա կազմելու մեծ հավանականություն կա: Այդուհանդերձ քաղաքագետ Լեւոն Շիրինյանին առաջարկեցինք ներկայացնել եռակողմ շանսերն ու ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի օգուտներն ու վնասները: Իսկզբանե քաղաքագետը նկատեց, որ թե ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ն այլեւ որեւ շանս չունեն ինքնուրույն դերակատար լինելու եւ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու եւ երկուսի համար էլ լավագույն ելքն այն է, որ <<շուլալվեն>> ՀՀԿ-ին եւ իրենց գլխի ճարը տեսնեն: Քաղաքագետը նկատեց, որ Դաշնակցությունը լինելով սոցիալիստական գաղափարախոսությունը կրող ուժ վաղուց հեռվացել է այդ սկզբունքներից եւ չի հանդիսանոմ աշխատավորի, բանվորի, մշակի աջակիցը.<<Դրա համար էլ հինգ տոկոսից ավելի չի կարողանում հաղթահարել, այն էլ զոռով: Իսկ Հայաստանում, եթե որեւէ կուսակցություն 5-6 տոկոս ձայն է հավաքում, ցանկացած իշխանություն կարող է նրան հաջորդ ընտրություններին դրանից էլ զրկել, հետեւաբար չպետք է կոալիցիայի շանսը բաց թողնի>>, ասաց Լեւոն Շիրինյանը: Խոսելով ԲՀԿ-ի մասին Շիրինյանը նկատեց, որ քաղաքագիտական առումով այդ կուսակցությունն արդեն գոյություն չունի, որպիսին կար փետրվարին.<<Նույն մարդիկ, որոնք մի տարի առաջ գոռում էին, որ նոր սահմանադրությունով երկիրը կկործանվի, ոչ միայն աջակցեցին, այլ հիմա էլ ջատագովն են դարձել ընտրական օրենսգրքը փոխելու, որը սպասարկելու է Սահմանադրությանը>>,ասաց Շիրինյանը համոզմունք  հայտնելով, որ ԲՀԿ-ն էլ կգնա կոալիցիայի.<<Երկրի արտաքին, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրները հաշվի առնելով, կարծում եմ թե ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ն կպատճառաբանեն, որ իշխանությանը խիստ անհրաժեշտ է կոալիցիան: Չնայած ՀՀԿ-ն որակյալ մեծամասնություն է եւ կոալիցիայի կարիք մեծ հավով չունի, բայց եթե այդ երկուսին քարշ տա հետեւից ընդհանրապես բողոքի ձայները կդադարեն>>: Դիտարկմանը, որ իշխանությունը թերեւս ԲՀԿ-ին կպահի, որպեսզի հարկ եղած դեպքում վստահելի ընդդիմություն ունենա, Շիրինյանն արձագանքեց.<<Չի ստացվի, ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա, ուր է նրա ռեսուրսը>>: Անդրադառնալով 2017-ի խորհրդարանի ներկապնակին, քաղաքագետը դժվարացավ կանխատեսել, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան, նորաստեղծ կուսակցությունների հնարավորությունների մասին առավել եւս վաղ է համարում խոսել.<<Այդ նոր ուժերը դեռ ուժ պետք է դառնան: Հայաստանում այս պահին որեւէ ուժ լեգիտիմություն, հեղինակություն չունի ժողովրդի մեջ: Իսկ ընդհանրապես այն կարծիքին եմ, որ նոր սերունդ պիտի գա՝ ոչ ծառայամիտ, ոչ կարիերիստ, ինչպես եղավ Վրաստանում: Այս դախացած սերունդը պիտի գնա՝ ընդդիմություն, թե իշխանություն, գա նոր սերունդը>>: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am