Երբ կստուգեն Գագիկ Խաչատրյանին

Ազգային ժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը, որի մասին զեկուցում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:Նա արդեն չի խուսափում ներկայանալ հանրությանը, ինչպես երկու տարի առաջ, երբ իր աղմկահարույց զեկույցից հետո հրապարակային նախատինքներ ստացավ Սերժ Սարգսյանից։ Սակայն ակնհայտ է, որ Զաքարյանի մոտ այլեւս չկա նախկին էնտուզիազմը եւ նա խորհրդարան չի գալիս մալուխը ձեռքին ու թալանչի հանում պետապարատի որոշ պաշտոնյաներին։ Նրա զեկույցի մեկ օրվա ներկայացման ամենամեծ «բացահայտումը» մարզային չինովնիկների չարաշահմանն էր վերաբերում։ Ինչպես ամիսներ առաջ կառավարությունում հայտարարել էր ՎՊ նախագահը, սոցիալական ոլորտի հետ կապված ստուգումների արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում 571 դեպքով հայտնաբերվել են խախտումներ, որոնք կազմում են 105.5 միլիոն դրամ: Իշխան Զաքարյանի խոսքով` կառավարությունն արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, հարուցված է երկու քրեական գործ, գումարի մի մասը մարվել է, մի մասն էլ մարվելու է մաս-մաս` ըստ ժամանակացույցի: «Մեր ուշադրության կենտրոնում է եղել գյուղատնտեսական ոլորտի երկու ծրագիր՝ շուկայավարման հնարավորություններ, ֆերմերների ներդրումների ծրագրի և պտուղ-բանջարեղենի ոլորտի աջակցության հետ կապված մի ծրագիր: Վերջինիս գործունեությունը դադարեցված է, ընթանում են աշխատանքներ ծախսված գումարը վերադարձնելու համար, գումարը կազմում է 2.5 մլն դոլարին համարժեք դրամ: Հարուցվել են մի շարք դատական գործեր»,- ասաց Զաքարյանը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտից` ասաց, որ շարունակվում են ստուգումները, որոնց եզրակացությունները կլինեն ավելի ուշ, ստուգվում է, թե արդյոք դեղերի որակը համապատասխանում է չափանիշներին, թե` ոչ: ՎՊ ուշադրության կենտրոնում են եղել դրամավարկային ծրագրերը, մասնավորապես, գերմանա-հայկական հիմնադրամը, որը վարկեր է տրամադրել։ Պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ պալատը սոցիալական ոլորտը համարում է ռիսկային: Իշխան Զաքարյանի կարծիքով, ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի համար ծախսված գումարները համարվում են ռիսկային, քանի որ այստեղ մեծ է չարաշահումների հնարավորությունը: «Վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում է կայացրել 100 տոկոսով ստուգելու բոլոր մարզերում սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը, հետո անցնել նաեւ մայրաքաղաքին։ Ինչ վերաբերում է պետական գնման ընթացակարգերին, ապա սա նույնպես ռիսկային ոլորտ է եւ այսօր որեւէ մեկը բացարձակապես չի թաքցնում, որ գնման ոլորտներում ունենք ռիսկեր: Սակայն այս ոլորտում եւս կան դրական օրինակներ: Մենք ունենք մեր առաջարկությունները: Առաջարկում ենք կառավարությանը սահմանելու պետական հսկիչ գները, այս պրակտիկան մի քանի երկրներում կիրառվում է»։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են իրականացնում պետական գնումների ոլորտում չարաշահումները նվազեցնելու համար: Պատգամավորի համոզմամբ` այս օրերին կոռուպցիայի դեմ սրբազան պայքարի սկիզբ է դրվել և այդ ֆոնին հայտնի է, որ ինչ-որ մի պետական կառույցի պաստառը կարող է գնվել Մոդիլիանի կտավների գնով: «Այստեղ հիմնական անելիք ունի ՎՊ-ն և ՏՄՊՊՀ-ն: Ինձ համար հասկանալի չէ, երբ դիմում են քաղաքացուն` հասկանալու համար, թե ովքեր են մոնոպոլիստները»,- ասաց Զոհրաբյանը՝ ակնարկելով Էկոնոմիկայի նախարարության առաջարկը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, թե իրենց կողմից առաջարկ է եղել սահմանել պետական հսկիչ գներ. «Մենք առաջարկում ենք, հիմա շուկայական հարաբերությունների լաբիրինթոսում՝ կաշխատի, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել»: Նաիրա Զոհրաբյանը Իշխան Զքարայանին հարցրեց նաեւ «Հրապարակում եղավ այն մասին, թե ֆինանսների նախարարությանը պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնում սաունաների, թանկարժեք սիգարի սենյակներ են կառուցվել: Հետաքրքվե՞լ եք, թե ինչու պետք է նախարարությունը ինչ-որ հանգստի, ռելաքսի նման զոնա ունենա՝ նման ճոխ ատրիբուտիկաներով»: Իշխան Զաքարյանն ասաց, որ վերահսկողություն չեն արել այդ ուղղությամբ: «Մեր ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, և այդ ծրագրով նման խնդիր կամ առաջադրանք չկա: Հետագայում կդառնա դա վերահսկողության առարկա, թե ոչ, հիմա չեմ կարող ասել: Դա կախված է նոր ծրագրից, որը մենք կներկայացնենք աշնանը Ազգային ժողովին կամ Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումից, եթե գտնենք նպատակահարմար դա անել»,- ասաց ՎՊ նախագահը: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am