Հաղթանակն այս անգամ չի վաճառվում

Գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա շքախմբի ղարաբաղյան պահվածքի վերաբերյալ ծավալված աղմկոտ թեման նորանոր դրսեւորումներ է ստանում: Խնդրին անդրադարձել է  ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ հայտարարելով, որ միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում  Արտակ Բեգլարյանը ասել է, որ, թեև միջադեպի մանրամասներին տեղյակ չէ, բայց դատապարտելի է համարում ցանկացած նման արարք ցանկացած մեկի կողմից։ «Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասել է Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ Аravot.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԼՂՀ այցելած ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ԼՂ ՊԲ զինվորներին` իր ճանապարհը փակելու համար։ Լրագրող Սուրեն Սարգսյանը, որն այդ օրերին եղել է Ղարաբաղում, նույնպես հավաստիացնում է, որ մայիսի 9-ին Հադրութում նման միջադեպ է եղել։ «Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, որոնց հայհոյել էր Մանվել Գրիգորյանը»: Այն, որ Մանվել Գրիգորյանի սովորական խոսքը հայհոյանքից չի վեր չի բարձրանում, ողջ հայ ազգը համոզվել է վերջին տարիներին՝  գեներալ Գրիգորյանի հրապարակային հարթակներում հայտնվելու օրվանից: Ուստի նրանից ակնկալել հարգալից վերաբերմունք թեկուզ մեր ժամանակների իրական հերոսների՝ սահմանը պահող 18-20 տարեկան զինվորների նկատմամբ, անհույս  երեւակայություն է: Այնպես որ սա թերեւս այն դեպքը չէ, որ  որեւէ մեկն ունի  հերոսական անցյալ ու  դա նրան  ազատում է բանակային եւ պետական կարգին հստակ եւ միարժեք ենթակայությունից: Որեւէ մեկի հերոսական անցյալը նրան  շնորհում է  չգրված արտոնություններ ինչպես խաղաղության, այնպես էլ  պատերազմի ընթացքում: Խնդիրն ընդամենը վարվեցողության տարրական նորմերի չիմացության հետեւանք է,  հետեւապես  միջադեպը թեժացնել ու բարձրացնել  համազգային խնդրի մակարդակի անթույլատրելի է մի պարզ պատճառով, որ նախեւառաջ չեզոքացված չէ պատերազմի վտանգը, իսկ  թիրախում բանակի գեներալ է, Արցախի պատերազմում առանցքային դերակատարում եւ անձնուրաց պայքար մղած հերոս: Ինչ խոսք Մանվել Գրիգորյանի հասարակական-քաղաքական կյանքն այնքան խոցելի է, որ կարելի է նրան քննադատել ամեն վայրկյան,ցանկացած հարցում, բայց ներկայումս, երբ նա սահմանում է, ուրեմն  կատարում է բանակի ու Պաշտպանության նախարարության հրահանգը, կնշանակի պետությունն ունի նրա կարիքը, վտանգավոր այս ժամանակներում լծվել հերոսներին վարկաբեկելու գործին, կնշանակի տալ նոր պատերազմի համազարկ: Հայտնի փաստ է, որ մարդկանց իրական նկարագիրը բացահայտվում է դժվարին ու ծայրահեղ իրավիճակներում: Հիմա այդպիսի օրեր ենք ապրում բոլորս՝ փորձում ենք հաղթահարել դժվարությունները, չեզոքացնել վտանգները, հաղթել չարիքը և միաժամանակ ճանաչում ենք մեկս մյուսին: Վատ չէ մեկ առիթով եւս ճանաչելը, թե ով ով է, բայց հարցեր լուծելու համար ճիշտ վայր ընտրված չէ: Հատկապես, որ մյուս կողմում էլ հերոս հրամանատար է ու ոչ պակաս խոցելի, որքան Մանվել Գրիգորյանը: Բադասյանն էլ Արցախի արտոնյալ հրամանատարների շարքում է,նրա ընդդիմադիր  կարգավիճակը չի խանգարում մի շարք բիզնեսներ տնօրինելու հարցում, նա   բանակի գլխավոր մատակարարներից մեկն է, հաց է մատակարարում: Մամուլում նրա մասին կան բազմաթիվ աղմկոտ հրապարակումներ, վերջիններից մեկն էլ այն մասին էր, որ Բադասյանը թեպետ հայտարարել էր Քեսաբի ազատագրմանը մասնակցելու մասին, բայց Քեսաբ չէր հասել, Բեյրութից այն կողմ չէր անցել: Այնպես որ անթույլատրելի է նոր պատերազմի <ընձեռած> նոր շանսը օգտագործելով փորձել դիվիդենտներ շահել՝ դիմացինին վարկաբեկելով, այդ ամենը բումերանգի պես կարող է վերադառնալ: Այլ հարց է, որ այդ ամենն իրականացվում է վերին ատյանների հատուկ կարգադրությամբ՝ նախապես կանխելով ապրիլյան պատերազմում դրսեւորված հերոսների հերթական սակարումը եւ իշխանություններից արժանի փոխհատուցման պահանջը, ինչպես եղել է  90-ականներից հետո եւ ճարպիկ գեներալները կարողացել էն պատերազմի հաղթանակը թանկ գնով վաճառել իշխանություններին՝ նրանցից ստանալով բազում օբյեկտներ: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am