Հերթական «կանաչ լույսը» Սամվել Ալեքսանյանին

Ազգային ժողովը 77 կողմ, 13 դեմ և 24 ձեռնպահ ձայներով երեկ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Դեղերի մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ այս նոր օրենքը ավելի է վատացնելու ոլորտի վիճակը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ կառավարությունն իբր կոռուպցիայի դեմ է պայքարում, այնինչ այս օրենքով կոռուպցիոն ռիսկերն ավելանում են: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հաշվի առնելով ՀՀ սոցիալական վիճակը, օր առաջ պետք է ազատականացնել դեղերի շուկան: «Փոքր ու միջին ընկերությունները լուրջ մտահոգություն ունեն, որ դեղի շուկայում մոնոպոլիաներն ավելի են ընդլայնվելու, դեղերը թանկանալու են այս օրենքի ընդունման արդյունքում» կրկին հիեցրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, հիշեցնենք, որ ընդունվել է դեռեւս 1998թթ., այն, ըստ նախագծի հեղինակների, չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը՝ որակ, անվտանգություն եւ արդյունավետություն:Նրանք կարծում են, որ պետք էր ավելի շուտ փոփոխության ենթարկել օրենքը, այն դարձնել ավելի համապարփակ։ Նախագծով դեղերի մեծածախ իրացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ, ինչպես նաեւ լիցենզիայի կասեցման հիմք է սահմանվում լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որն ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար: Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար: Ներկայումս սահմանված է քրեական պատասխանատվություն միայն պատրաստման համար: Օրենսդրական փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել է մարդկանց մահ: Օրենքի քննարկման ժամանակ պատգամավորների գլխավոր մտահոգությունն այն էր, որ սույն փոփոխություններով դրվում է դաշտը մոնոպոլացնելու հիմքեր։ Նկատենք, որ ներկայումս դեղերի ոլորտի գերակշիռ մասը գտնվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տիրույթում, նրան պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է իրականացնում հատկապես թանկարժեք դեղամիջոցները, ավելին, կառավարության որոշումներով պատգամավորի ընկերությանն են մի քանի անգամ թույլատվություն տտվել հոգեմետ դեղերի ներկրման համար։ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ առաջին հայացքից լավ օրենք է թվում,որը կանոնակարգելու է դաշտը եւ ամեն պատահած ընկերություն՝ չունենալով համապատասխան պայմաններ՝ սառնարաններ, փոխադրման միջոցներ եւ այլն, չի կարողանալու դեղ ներկրել՝ ռիսկի տակ դնելով մարդկային կյանքեր, սակայն պատգամավոր համոզմամբ այս օրենքը մահակ է դառնալու փոքր դեղատների, դեղերի մանրածախ առեւտրով զբաղվողների գլխին։ Մարուքյանի փոխանցմամբ, հենց նրանք են վստահ, որ ամրապնդվելու է Հայաստանում դեղերի շուկայի մոնոպոլիան: Նա տեղեկություններ ունի նաեւ, որ նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են, իսկ դեղի մանրածախ առեւտրով զբաղվողներն այլեւս զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից: Այս օրենքը պատգամավորին հիշեցրել էր տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք։ Վանաձորի դեղատներից մեկը մասնակցել էր հիվանդանոցում հայտարարված «ցեֆտրիաքսիոն» դեղի մատակարարման մրցույթին եւ հաղթող ճանաչվել: Մրցույթին մասնակցել էր նաեւ «Նատալի ֆարմ» ընկերությունը եւ պարտվել: Փոխարենը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» պահանջվող ամբողջ խմբաքանակ «ցեֆտրիաքսիոն» դեղը նվիրել էր հիվանդանոցին, իսկ հիվանդանոցը տվյալ ընկերությանն ասել էր. «Կներեք, դուք տենդերը շահել եք, բայց պայմանագիր չեմ կնքում ձեզ հետ»: Նոր օրենքով, փաստորեն, նման փոքր ձեռնարկություններին ի սկզբանե է արգելվում դեղ ներկրել, մասնակցել նման մրցույթներին, քանի որ հայաստանյան իրականության ավանդական կանոնների համաձայն խոշորների դրդմամբ նրանց գործունեությունում բազմաթիվ խախտումներ կարող են հայտնաբերել եւ ընդհուպ զրկել լիցենզիայից։ Անի Սահակյան

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am