Ալիևին մինչև հունիս ժամանակ է տրվել

Երեկ ուշ երեկոյան Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են մայիսի 16-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։ Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ: Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում: Համանախագահների հայտարարությունում, թեև հասցեական քննադատություններ չեն հնչել, սակայն նրանում մի քանի կարևոր արձանագրումներ կան: Մեկն այն է, որ նախագահները հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Հիշեցնենք, սրա կիրառումն էր հայկական կողմն ամիսներ շարունակ պնդում, իսկ Բաքուն մինչ այժմ չէր համաձայնում այս գաղափարին: Հաջորդն այն է, որ համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: Մինչդեռ Բաքուն, հիշեցնենք, ամեն ինչ անում էր, որպեսզի զինադադարի համաձայնագիրը մոռացության մատնվի, այսինքն` չլինի այն միակ փաստաթուղթը, որը նախ հրադադարի ռեժիմ է պարտադրում կողմերին ու որի վրա կա նաև ԼՂ-ի ստորագրությունը: Ինչպես իրեն կդրսևորի Բաքուն ապագայում` ոչ միայն չի կարելի կանխատեսել, այլև կարելի է ասել, որ աննախատեսելի է, քանի որ գործ ունենք իսկապես մի երկրի առաջնորդի հետ, որի ուղղակի կեղծարար է: Միջազգային հանրությունն այսօր լայնորեն անդրադառնում է Վիեննայի հանդիպմանը: Հանդիպումից անմիջապես հետո հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` արձանագրելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլ առ փուլ: «Փոխզիջումը միշտ էլ հնարավոր է: Եթե նման հնարավորություն չլիներ, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այլևս չէին զբաղվի այս հարցով։ Մեր նպատակն է գործն ավարտին հասցնելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել ու հակամարտությունը լիարժեք կարգավորել: Հաշվի առնելով կողմերի միջև ստեղծված բավական լարված իրավիճակը` մենք ստիպված կլինենք անել դա փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցման հավանականությունն արդեն կա: Դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակներում` արժանանալով մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հավանությանը»,-մանրամասնել է Լավրովը: Այնուհետև ռուսական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցելու է հակամարտող կողմերի միջև փոխզիջման որոնմանը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 1994-95 թվականների համաձայնագրերով: Պայմանավորվել ենք նաև այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաև կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը և այն մասին, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հատուկ հանդիպման օրը և վայրը», - հայտարարել է Լավրովը: Մինչև հունիս պարզ կդառնա, թե միջնորդ պետությունների պահանջներն Ադրբեջանը կատարում է, թե ոչ: Բաքուն այլևս ժամանակ ձգելու հնարավորություն չունի: Եթե ներդրում են սահմանային միջադեպերի ու մոնիտորինգի մեխանիզմները, ապա դուրս է մնում հավերժական դարձած հարցը` ով է սկսել ագրեսիան առաջինը: Համանախագահող երկրների տարածած հայտարարությամբ վերահաստատվել են 1994-95 թվականների համաձայնագրերի պարտավորությունները, Բաքուն նաև այստեղ է զիջել: Մնում է մի քանի շաբաթ` տեսնել Ադրբեջանի իրական քայլերը: Եթե Բաքուն դրժի իր իսկ հայտարարությունները, որոնք արել է Վիեննայում, ապա կարելի է կանխատեսել, որ ամռանը Ալիևին այլ բան չի մնալու, քան լայնածավալ պատերազմական գործողությունների դիմելը: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am