Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանության կողմից երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի հանդեպ կիրառված բռնությունը:
«Ես շատ մտահոգ եմ Բաքվի ոստիկանատանը երկու երիտասարդ ակտիվիստների՝ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի հանդեպ կոշտ վերաբերմունք ցուցաբերելու մասին հաղորդումներից»,- ասել է մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատարը:
Երիտասարդներին թմրանյութեր պահելու կասկածելի մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալել են մայիսի 10-ին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք վիրավորական գրառումներ են կատարել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին և սոցցանցերում տարածել են այդ լուսանկարը:
Երիտասարդները փաստաբանին պատմել են, որ կտտանքների են ենթարկվել ոստիկանների կողմից: Նրանց մարմիններին առկա են եղել կապտուկներ: Փաստաբանի խոսքերով՝ երիտասարդներից պահանջվել է ներողություն խնդրել Հեյդար Ալիևի արձանից:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը