Աշխարհի կողմից մոռացված պատերազմը. Radio Vatican-ն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո շփման գծում երկու զոհ գրանցվեց՝ երկու կողմերից, գրում է Radio Vatican ռադիոկայանի կայքը, որը թարգմանաբար ներկայացնում է tert.am-ը: Լեռնային Ղարաբաղում շարունակում են զոհեր գրանցվել՝ չնայած հակամարտությունը կարգավորելու՝ երկու պետությունների նախագահների ցանկության մասին հայտարարություններին: Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինելին այս թեմայով խոսել է Osservatorio Balcani e Caucaso կենտրոնի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետ: Զոպելարոյի խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր, քանի որ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել, հատկապես՝ ապրիլից ի վեր, երբ տեղի ունեցավ 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պատերազմի վատագույն շրջանը: Նա նշել է, որ 1994 թվականից ի վեր չէին եղել նման ծանր պատերազմական գործողություններ, ինչպես ապրիլի սկզբին, երբ գրանցվեց ավելի քան 300 զոհ երկու կողմերից: Երկու նախագահները կրկին կհանդիպեն, և հույս կա, որ դա կարող է հանգեցնել խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Հարցին, թե ինչն է խանգարում հասնել այդ համաձայնագրին, լրագրողը պատասխանել է՝ այդ հակամարտությանն առնչվող ներքին և արտաքին տարբեր դերակատարների գործոնը: «Ադրբեջանը նավթով ու գազով հարուստ պետություն է, որտեղ 1969 թվականից ի վեր իշխանության գլխին է մի ընտանիք՝ Ալիևների ընտանիքը։ Իշխանության մեջ գտնվող այս ընտանիքն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունն արդարացնելու ազատության տարբեր սահմանափակումները»,- ասել է Զոպելարոն՝ հիշատակելով նաև Ռուսաստանին: «Կա նաև Ռուսաստանը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, բայց որը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Այդպես, Ռուսաստանը երկակի խաղ է խաղում, որովհետև այդկերպ պահպանում է Հարավային Կովկասում իր համար կարևոր ներկայությունը: Եվրոպան և ԱՄՆ-ն, փոխարենը, մեծ անտարբերություն են դրսևորում այս հակամարտության հանդեպ և երբեք ջանք չեն դրել իրականում այն լուծելու համար: Այսպիսով՝ ցավոք, այս իրավիճակը ձգձգվել է մի ամբողջ քառորդ դար»,- ասում է Զոպելարոն: Լրագրողը հաստատում է, որ իսկապես այս լարվածությանը վերջ դնելը կարծես որևէ մեկի օրակարգում չէ իրականում: «Հիշենք, որ ի թիվս այլնի, այս հակամարտությունում 30 հազարից ավելի զոհ է եղել, մեկ միլիոնից ավելի փախստական և տեղահանված, մենք կարող ենք պատկերացնել, թե դրանք ինչ վնասներ են այս երկու փոքր պետությունների տնտեսության, ազատության, հավասարության համար, որոնք նաև Եվրոպայի խորհրդի անդամներ են, այդ իսկ պատճառով Եվրոպան նույնպես պետք է շատ ավելի համագործակցային վերաբերմունք ունենար, այս հակամարտության վերաբերյալ շատ ավելի մեծ հանձնառություն: Փոխարենը՝ ամեն կողմից մեծ ցինիզմն է իշխում։ Ցավոք, այս հակամարտությունը չի արձագանքում ռազմական տրամաբանությանը, այլ՝ քաղաքական տրամաբանությանը, որի պատճառով որոշակի պահերի որոշվում է, որ պետք է լինի լարվածություն, հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված»,- ասում է Զոպելարոն: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am