Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, նա նաև խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների վերաբերյալ, թե Անկարան աջակցում է ԴԱԻՇ-ին:
«Դուք, պարոն Լավրով, լուրջ դիվանագետ եք ու այս նիստի ամենափորձառու մասնակիցներից մեկը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դուք չպետք է լուրջ ընդունեիք նման կարգի հորինվածքները: Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցություն ցուցաբերելու թեկուզ մեկ ապացույց, ապա ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում:
Նա հիշեցրել է նաև Թուրքիայի նախագահի խոսքերը, որը նախկինում բազմիցս հերքել է Թուրքիայի կապը ԴԱԻՇ-ի հետ, ինչպես նաև հայտարարել, թե պատրաստ է պաշտոնը թողնել, եթե ինչ-որ կապ ապացուցվի:
Ինչպես Վիեննայի համաժողովի ժամանակ հայտարարել էր Լավրովը, կան բազմաթիվ գործոններ, որոնք վկայում են լուրջ ցանցի մասին, որը Թուրքիան ստեղծել է ԴԱԻՇ-ին թուրք-սիրիական 90 կիլոմետրանոց սահմանով օգնություն ցուցաբերելու համար:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը