Սուրբ ծննդյան օրը` հունվարի 6-ին կրակոցներ հնչեցին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Կյանքից հեռացավ մեկ երիտասարդ` 22 ամյա Արամ Կարապետյանը:
Նուն օրը , նույն ողբերգական միջադեպի արդյունքում ստացած վնասվածքների հետևանքով Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանն տեղափոխվեց հիվանդանոց:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ:
Արմեն Խլղաթյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Նա ապաքինվում է:
Այս մասին Հայելի.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Լրատվական բաժնի աշխատակցի փոխանցմամբ` Արմեն Խլղաթյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից:
Նշենք, որ սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը պարզ է, 2-ը որոնվում են:
Հանցագործության դրդման պատճառները դեռ պարզվում են: Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:
Նշենք նաև, որ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն է մեղակայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղից կառավարիչ Արմեն Պառավյանը:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործով:
Ի՞նչ կպատմի Տարոնիկի գյուղապետը ու երբ ի հայտ կգան ողբերգական դեպքի մանրամասները դեռ հայտնի չէ:
Աստղիկ Ավագյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը