Պատերազմի վտանգն ու մեր հարևանների վախը

Ադրբեջանի հյուսիսում՝ Գաբալայում, տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հասանովը և Խիդաշելին նշել են «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպման կարևոր ռազմավարական նշանակությունը»: Այս հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը ևս: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը. «Ղարաբաղում խաղաղության հասնելու ճանապարհը հայտնի է` հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում»,- ասել է նա` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով մամլո-ասուլիսի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի Ղարաբաղի հակամարտության լուծման այն տարբերակին, որը չի բավարարի այդ պայմաններին: Թբիլիսին նույնպես հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նշել է. «Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանի խաղաղության, հանգստության և երկարաժամկետ զարգացման օգտին»: Հայաստանի հարևան երեք երկրները հանդես են եկել մի շարք ծրագրերի մասին հայտարարություններով: Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են միասին ապահովել նավթագազատարների անվտանգությունը, Գաբալայում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը. «Երեք երկրների նախարարները քննարկել են անվտանգության հարցը և համաձայնություն են ձեռք բերել դրա շուրջ»: Գաբալայում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Իսմեթ Յըլմազի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: «Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կապերը կառուցված են եղբայրության և երկու երկրների փոխըմբռնման վրա: Զաքիր Հասանովը և Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշվում է հայտարարության մեջ:   Բացի այդ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է. «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈՒ-երի մարտունակության և մարտական պատրաստականության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է կիբերանվտանգության ոլորտում սերտ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև գազանավթային խողովակաշարերի պաշտպանությունը: Կարծում եմ՝ դրա համար էլ պետք է անցկացնել համատեղ զորավարժություններ»: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են միասին ապահովել նավթագազատարների անվտանգությունը և բոլորը խոսում են ղարաբաղյան հակամարտության մասին, սա նշանակում է, որ հարևանները չեն բացառում ղարաբաղյան ճակատում բռնկումները: Երեք նախարարները խոսել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, խաղաղության հաստատման հնարավորությունների մասին: Սա  ուշագրավ է այն առումով, որ Հայաստանի հարևանները խոսել են այդ մասին Վիեննայում այսօր կայանալիք ղարաբաղյան բանակցություններից մեկ օր առաջ: Այն, որ հարևաններն այսօր խոսում են այդ մասին, նշանակում է, որ արձանագրվում է հնարավոր նոր պատերազմի վտանգի գիտակցումը: Նույնիսկ` Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am