Հիմա վարկի դիմաց զենք ստացե՞լ ենք, թե ոչ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր եկել էր խորհրդարան, որտեղ հուսախաբ անող հայտարարությամբ հանդես եկավ, նա հստակ պատասխաններ չուներ հարցին, թե արդյոք ռուսական կողմից 200 մլն դոլարով գնված զենքը հասե՞լ է Երևան, թե՞ ոչ կամ ե՞րբ կհասնի: «Զենքի ձեռքբերման գործընթացը մշտական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի տարբեր ձևի, բնույթի զենք-զինամթերք, ռազմական նշանակության կառավարման և այլ համակարգեր չներկրենք, դա մշտական գործընթաց է», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմից վարկով գնվող զենքի մասին հարցերին: Այնուհետև հավելեց. «Ես չեմ կարող ասել առանձին՝ 200 միլիոնից ի՞նչ է բերվել, ի՞նչ է բերվելու. մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան»: Մինչդեռ բոլորովին վերջերս՝ ապրիլյան պատերազմի օրերին, իշխանության ներկայացուցիչները աննախադեպ վճռականություն դրսեւորեցին՝ Ռուսաստանից պահանջելով զենքը, որի մասին համաձայնագիրը կնքվել է դեռ նախորդ տարի: 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել էր «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարիների ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին՝ 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով: Դրանից հետո ռուսական լրատվամիջոցները մինչեւ անգամ զենքերի տեսականու ցանկ հրապարակեցին, որը պետք է Հայաստան հասներ այդ համաձայնագրի շրջանակներում: Ցանկում ի թիվս այլ տեսկանու ներառված էր «Смерч», «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր , «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով եւ այլ միջոցներ: Այս ցանկը հրապարակվել էր մինչեւ ապրիլ, իսկ ահա, ապրիլին պարզ դարձավ, որ մենք այդ զենքը չենք ստացել, թե որն էր պատճառները, հայտնի չդարձան, բայց մեր ռազմավարական գործընկերոջ ադրբեջանամետ պահվածքը եւ Արցախը ռուսական զենքով խոցելու տխուր փաստը մեզ ուժ տվեց բողոքի ձայն բարձրացնելու առ Ռուսաստան: Այս տարի՝ ապրիլի 15-ին միջպետական վարկին վերաբերող այս հարցը քննարկվեց կառավարությունների նիստերի օրակարգում։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց համաձայնագիրն իրականացնելու որոշման նախագիծը: ՀՀ կառավարությունն էլ հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Ըստ այդ որոշման՝ ապրիլի 29-ին, ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ պետք է իրականացվեին աշխատանքներ վարկի հաշվառման ու հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Արդեն մի քանի շաբաթ է անցել այդ վերջնաժամկետից, սակայն որեւէ իրեղեն ապացույց չկա, թե ինչ զենք է բերվել Հայաստան ու արդյոք բերվել է այդ վարկի շրջանակներում: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am