Մի վնասիր. ԱԺ-ում թեժ է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացության արժանացավ Արցախի ճանաչման մասին նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու մասին հարցը։ Նախագծի հեղինակները ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են։ Հանձնաժողովում նախագծին կողմ քվեարկեց մեկ պատգամավոր՝ ընդդիմադիր Թևան Պողոսյանը, դեմ քվեարկեց ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը։ Մյուս պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու վերաբերյալ քննարկումն էլ ավելի թեժ էր նիստերի դահլիճում ։ Պատգամավորների զգալի մասը հարկ համարեց կարծիք հայտնել ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք չեն մասնակցի այս քվեարկությանը, նա հայտարարեց, թե ՀԱԿ-ը միշտ կողմ է եղել Արցախի ճանաչմանը, բայց միայն Հայաստանի ճանաչումը կվնասի գործընթացներին եւ միջազգային ճանաչմանը կխանգարի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ իրենք միշտ էլ կողմ են եղել Արցախի ճանաչմանը և չեն կարող նման նախագծին դեմ լինել։ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ եթե այսօր այս օրինագիծը դրվի քվեարկության, դա կլինի սխալ, քանզի այսօր նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, և սա կլինի կոպիտ սխալ, որ այսօր այս հարցը դնենք քվեարկության։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ հանրությունը շատ լավ է գիտակցում այս հարցի գինը, ուստի նման քայլի գնալուց առաջ պետք է առաջնորդվենք «մի՛ վնասիր» սկզբունքով։ Հետևաբար՝ իրենք հիմա նպատակահարմար չեն համարում այս հարցի քննարկումը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես կրկնեց գործընկերներին, որ իրենք կողմ են Արցախի ճանաչմանը, բայց այս պահին իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Մի մասն էլ առաջարկում էր ուղղակի մտցնել մեծ օրակարգ և պատեհ պահի քննարկել այն։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձեց ճշտել «Արդյոք հնարավո՞ր չէ հայ-թուրքական արձանագրությունների պես այս հարցն էլ ունենալ մեծ օրակարգում և ըստ բանակցությունների ընթացքի՝ օգտագործել այն ըստ մեր ռազմավարության։ Ես կարծում եմ՝ կարող ենք կողմ քվեարկել և այդպես պահել պատեհ պահի»։ Նախագծի հեղինակներից ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ էր կողմ, որ գոնե մտնի ԱԺ օրակարգ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց գործընկերներին ձեռնպահ մնալ հարցի քննարկումից և հետևել քաղաքական զարգացումներին։ «Երբ որ կգա պատեհ պահը, այս պահը պատեհ չէ, ուստի ՀՀԿ-ն չի մասնակցի այս քվեարկությանը։ Ես հավատացնում եմ, երբ որ պահը լինի պատեհ, ամբողջ հանրությանը տեղյակ կպահվի, և դա ընդամենը կես ժամվա խնդիր է, որ հավաքվենք այստեղ և այս հարցը լուծենք»,-ասաց նա։ Քվեարկությունը տեղի ունեցավ։ Նախագծի՝ օրակարգում ընդգրկվելու հարցին կողմ քվեարկեց 12 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։ Արդյունքում հարցը մերժվեց․ Արցախի ճանաչման մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ։ Գուցե , իսկապես, ճիշտ ժամանակը չէ Արցախի ճանաչման համար, հատկապես, երբ անորոշ է, թե ինչ է հետեւելու այդ ճանաչմանը, սակայն անհասկանալի է պաշտոնական Երեւանի պահվածքը։ Օրինակ, ինչ էր մտածում ԱԳՆ-ն հավանության արժանացնելով այս նախագիծը, որը հետո Կառավարության, ապա ԱԺ նիստում բացասական եզրակացության արժանանար։ Սա զավեշտի է վերածում, անլրջացնում գործընթացը , երբ մի պահի հակվածություն է դրսեւորվում ճանաչման հարցում, մյուս պահին՝ մերժվում։ Ստեղծված իրավիճակը արտացոլում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, եւ-եւ-ի անհասկանալի սկզբունքի որդեգրումը, երբ միջազգային հանրությանը ուղերձ հղելու նպատակով կարելի է նման նախագիծ օրակարգ բերել, բայց չընդունել՝ գիտակցելով հետեւանքները։ Անի Սահակյան Լուսանկարը՝hetq.am-ի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am