Ստամբուլի ահաբեկչությունը և արյունալի մարտերը Թուրքիայի հարավ-արևելքում վկայում են այն մասին, որ երկրում դեռ երկար ժամանակ խաղաղության չի հաստատվի: Էրդողանը և նրա կողմնակիցները, սակայն, բոլոր խնդիրներին պարզ բացատրություն են տալիս՝ ներքին և արտաքին թշնամիներն աշխատում են թուլացնել, մասնատել Թուրքիան, գրում է Die Presse-ը:
Ստամբուլի ահաբեկչությունից հետո Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ակնարկեց, որ իշխանությունը մեղավոր է համարում ոչ միայն ջիհադիստներին. ինչ-որ մեկը օգտագործել է ԴԱԻՇ-ին: Իրականում քաղաքական իշխանությունն ինքն է մեղավոր, որ երկրում օր օրի աճում են ճգնաժամի օջախները: Դա պետք է գիտակցի Էրդողանը, գրում է թերթը:
Դեռ մեկ տարի առաջ Էրդողանը քրդերի հետ խաղաղ բանակցություններն իր կառավարման կարևոր գիծն էր համարում, սակայն համոզվելով, որ իր դիրքորոշումը հանգեցրել է թուրք ազգայնականների անվստահությանը, ինչի պատճառով նրա ղեկավարած կուսակցությունը ընտրությունների ժամանակ կորցրեց ձայները, Էրդողանը որոշեց արմատապես փոխել կառավարման ընթացքը: Նա հայտարարեց, որ խաղաղ բանակցությունները հայտնվել են փակուղում և հարձակումներ ձեռնարկեց ՔԱԿ-ի վրա, ինչը այսօր հանգեցրել է քաղաքացիական պատերազմի:
Քրդերի հաջողությունները Սիրիայում Էրդողանի համար նույնպես անընդունելի էին, և Անակարան սպառնում է տապալել Ասադին՝ այդ նպատակով օգնություն տրամադրելով Ասադի հակառակորդներին, որքան էլ նրանք կասկածելի ուժեր լինեն: Սակայն, Թուրքիայի երազանքները հեռու են իրականությունից. սիրիական ճգնաժամի սկսվելուց հինգ տարի անց Ասադը դեռ իր տեղում է, նշում է թերթը:
Թուրքիայի քաղաքականությունը վաղուց տանուլ է տալիս: Էրդողանին հաջողվեց փչացնել հարաբերություններն Իրաքի, Իրանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը վերջնականապես հօդս են ցնդեցնում Անկարայի՝ տարածաշրջանում ազդեցության պահպանման փորձերը:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը