Պատմական քայլ. համաշխարհային արձագանքը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն երեկ ներկայացրել է զեկույց, որում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնագրի գործողությունների համատեղ ծրագրի իրագործման համար բոլոր պայմաններն Իրանը կատարել է: Դրանից անմիջապես հետո պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, իսկ հետո համապատասխան հրամանագիրն էր ստորագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ТАСС-ը ներկայացրել է տարբեր երկրների ներկայացուցիչների հնչեցրած գնահատականները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի կյանքի կոչման և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ: Ռուսաստանի կարծիքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումի միակ ճիշտ քայլն էր Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է, որ ԱԷՄԳ-ի զեկույցից հետո Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում: «Այդ նշանակալի իրադարձությունն ի ցույց է դնում ստանձնած պարտավորություններն իրականացնելու բոլոր կողմերի պատրաստակամությունը»,-ասված է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդն իր հերթին ողջունել է Իրանի կողմից ստանձնած պարտավորրությունների կատարումը: «Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կյանքի կոչումը պատմական քայլ է, որն ամրապնդում է անվտանգնությունն ու բարգավաճումը, և արագացնում է պատժամիջոցների չեղարկումը»,-գրել է Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ Twitter-ի իր միկրոբլոգում: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ այդ ծրագրի կյանքի կոչումը բխում է գործարքի բոլոր կողմերի շահերից և ծառայում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ամրապնդմանը: Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հաղորդել է, որ իր երկիրը ևս մտադիր է սկսել Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը: Ավստրալական արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել է ԱԷՄԳ-ի զեկույցը, որը հնարավորություն կտա չեղարկել 2006-2010 թվականներին երկրի ընդունած բոլոր պատժամիջոցները: Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կյանքի կոչումն ու մտադիր է աշխատել այդ երկրի հետ «պատմական բարեկամական» հարաբերությունների զարգացման ուղղությամբ. այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան: «Ճապոնիայի կառավարությունը ողջունում է այն փաստը, որ  համաձայնագիրը հասել է իրագործման փուլին՝ շնորհիվ կողմերի լարված ջանքերի»,-ասել է նա: Չինաստանի արտգործնախարար Վան Ին ևս ողջունել է համաձայնագրի իրագործումն ու Թեհրանի դեմ եղած պատժամիջոցների չեղարկումը: «Այդ արդյունքին հասնելը հեշտ չէր: Անցյալ տարվա հուլիսին ձեռք բերված համաձայնագրի կյանքի կոչման համար միջազգային միջնորդներն ու Իրանը հսկայական նախապատրաստական աշխատանք են իրականացրել: Նրանք ի ցույց են դրել իրենց քաղաքական կամքն ու համաձայնագրին հավատարմությունը: Չինական կողմն իր հիացմունքն է հայտնում», -հայտարարել է Վան Ին:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am