Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց Վիեննա, ո՞ւր մնացին նրա նախապայմանները

Այսօր Վիեննայում սպասվում էր  ապրիլյան պատերազմից հետո, թերևս, ամենակարևոր իրադարձությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ծրագրվում է, որ հանդիպում են ունենալու: Բանակցություններին միջնորդի դերով հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները` Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին և Ժան-Մարկ Էյրոն։ Միջազգային հանրության ուղերձը հստակ է՝ հրադադարը պետք է ամրապնդվի։ Վիեննայի հանդիպումը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա... Դժվար է ասել: Զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդման նոր միջոցառումներ պետք է նախաձեռնվեն, ավելին` միջազգային հանրությունը խաղաղ պայմանագրի կնքման մասին է խոսում` բացառելով հակամարտության ռազմական լուծումը: Պարզ է, որ այսօր հենց այս ուղերձն է ներկայացվելու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահներին: Բայց, ո՞ւր մնացին Սերժ Սարգսյանի ներկայացրած պայմանները` բանակցություններում Ղարաբաղի մասնակցությունը, կրակի դադարեցումն ու երաշխիքներն, որ Ադրբեջանն այլևս չի դիմի ագրեսիայի... Գուցե այսօր նաև այս հարցերի շուրջ են քննարկումներ ծավալվելու, բայց պարզ է բոլորին, որ հազիվ թե հենց այսօրվա բանակցություններում տրվեն բոլոր հարցերի պատասխանները: Եթե դա հնարավոր լիներ իրականացնել, ապա, հավանաբար, մինչև բանակցությունները դրանք հնարավոր կլիներ ապահովել: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը պետք է գնային բանակցությունների մի գեղեցիկ օր: Նրանք դա գիտակցում էին շատ հստակ: Հետևաբար` հարցը, թե ինչու՞ էր Սերժ Սարգսյանը նախապայմաններ առաջ քաշում, որոնք գոնե կարճաժամկետ կտրվածքով հնարավոր չէր ապահովել` մինչև առաջին հանդիպումը, նույնպես պարզ է: Նրա հայտարարությունները առավելապես քարոզչական բնույթ ունեին այդ փուլում` հասարակության հանգստացնելու տեսանկյունից, հայկական կողմի կոշտացած դիրքորոշումը ներկայացնելու առումով: Սակայն, արդյո՞ք Սերժ Սարգսյանը նույն կոշտ դիրքորոշումը կարողանալու է պահպանել միջնորդ պետությունների ու Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ` պարզ կլինի առաջիկա օրերին: Ապրիլյան պատերազմը ջնջեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության որևէ հույս, բայց հայկական կողմին տվել է հնարավորությունը` ի շահ Արցախի ու Հայաստանի ամրացնել դիրքերը ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ: Միայն այդ դիրքը կարող է ապահովել ամրությունը Արցախում ու Հայաստանի սահմաններում: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am