Հայկական խմիչքները՝ Չինաստանում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները: Մասնավորապես, Ծառայության պետն ու սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն, ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով, այցելել են ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտ: Ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վանգ Ձիենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում գործող ազգային ստանդարտների պահանջները, որոնց համապատասխանության դեպքում հնարավոր կլինի ոգելից խմիչքների ներմուծումը ՉԺՀ: Չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե անվտանգության եւ որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները: Արմեն Հայրապետյանը կարեւորել է շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու հարցը եւ ընդգծել, որ ՍԱՊԾ լաբորատոր նոր սարքավորումները կնպաստեն հայկական խմիչքների որակի բարձրացմանն ու մրցունակությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցությունը: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության եւ կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի սննդամթերքի արտահանման եւ ներմուծման վարչության պետ պարոն Լին Վեյի հետ: Երկու երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները նախանշել են հետագա փոխգործակցության շրջանակը՝ կարեւորելով սննդամթերքի անվտանգության ապահովումը ներմուծման ու արտահանման գործընթացում: Հայկական պատվիրակության հանդիպումներին մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին՝ Չինաստանի Կուիճոու մարզում:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am