«Մեծահոգի» ու բիրտ

Ընդամենը երկու շաբաթ անց՝ մինչեւ հունիսի 1-ը Հայաստանում պետք է ընդունված լինի նոր Ընտրական օրենսգիրքը։ Դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակական և քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նոր ԸՕ-ի ընդունման աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2016 թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017 թ. խորհրդարանի ընտրություններն անցկացվեն «ավելի բարձր» վստահության մթնոլորտում։«Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը։ Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ։ Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին»,- ասել էր Ս.Սարգսյանը։ Սարգսյանի սպասելիքներն արդարացան։ Մարտ ամսին ԸO նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին «4+4+4» ձևաչափով, բոլորը սպասում էին, թե ե՞րբ է, ի վերջո, կոնսենսուս ձևավորվելու։ Սակայն իշխանությունն այդպես էլ չհամաձայնեց ընդդիմության առաջադրած 5 սկզբունքային պայմաններին, որը հանգեցրեց ձեւաչափի առկախմանը։ Օրեր առաջ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքներով ներկայումս նախապատրաստվում է հայտարարություն՝ կոնսենսուսի վերաբերյալ։ Դրանից հետո պարզվեց, որ չնայած 4+4+4 ձեւաչափի առկախմանը, իշխանությունը շարունակել է քննարկումները արդեն յուրային ընդդիմադիրների հետ՝ ԲՀԿ, ՕԵԿ, անհատ պատգամավորներ, ընդհուպ մասնակցություն է եղել ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանի մակարդակով։ Այս քննարկումների արդյունքում է որոշվել հայտարարության տեքստ պատրաստել, որտեղ ընդդիմադիրները իրենց ստորագրությունը կդնեն իշխանության «կառուցողական» լինելու մասին հայտարարության տեքստի տակ։ Քանի որ հինգ պահանջները ներկայացվածի պես չեն կատարվել, բայց այսպես կոչված այլընտրանքային լուծումներ են տրվել։ Այս քննարկումների մասին ընդդիմադիրները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել, խոսում են միայն իշխանության ներկայացուցիչները։ Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացվել է այն փոփոխությունները, որոնք արվել են առաջին ընթերցումից հետո, իսկ երկուշաբթի նախագիծը հերթական քառօրյայում երկրորդ ընթերցման է ներկայացվելու։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք արվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից: «Վենետիկի հանձնաժողովի առաջին դիտողությունը կոալիցիայի ձևավորման համար անհրաժեշտ ժամանակի վերաբերյալ էր: Մենք ենթադրում էինք, որ մինչև արդյունքների վերջնական հրապարակումը, որի դեպքում անցնում է 7 օր, դրանից հետո երեք օրը բավարար է կոալիցիայի համար: Սակայն առաջարկություն կա փոքր-ինչ ավելի ժամանակ տրամադրել: Մենք սկզբունքորեն կարող ենք ևս լրացուցիչ երեք օր տրամադրել: Եվս երեք օր մենք նախատեսում ենք տրամադրել դաշինքների ձևավորման համար այն դեպքում, եթե ընտրությունների երկրորդ փուլ լինի», ասել է նա։ Վենետիկի հանձնաժողովը, ըստ Հարությունյանի, առաջարկել է պահպանել ստորագրված ընտրացուցակների գաղտնիության սկզբունքը, սակայն իշխանությունը ավելի մեծահոգի է գտնվել.«Մենք գտնում ենք, որ փաստացի մասնակիցների ցուցակների գաղտնիությունը պետք է պահպանվի, սակայն պետք է ստեղծենք մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան շահագրգիռ կողմերին բովանդակային ծանոթանալ այդ ցուցակներին» ասել է Հարությույանը։ Ապա հիշեցրել, որ ԸՕ նախագծով ընձեռել են դրա այլընտրանքը, որ քվեարկության ավարտից հետո տեխնիկական սարքի միջոցով տպվեն այն ընտրողների համարները, ովքեր փաստացի մասնակցել են քվեարկությանը: «Սա մենք կատարել էինք արդեն առաջին ընթերցման ժամանակ, սակայն հիմա երկու կարևոր քայլ ևս կատարել ենք» ասել է Հարությունյանը ներկայացնելով «կարեւոր» փոփոխությունները.«Բոլոր վստահված անձինք ոչ թե ստանում են այդ տպված ժապավենը լուսանկարելու իրավունք, այլ կարող են ստանալ հենց ժապավենը, իսկ դիտորդները և զանգվածալին լրատվության միջոցները կարող են լուսանկարել: Դրանից հետո վստահված անձանց հնարավորություն է տրվում 20 րոպեում ստուգել, թե որքանով է այդ ցուցակը համապատասխանում իրական ցուցակին: Ես կարծում եմ, որ 20 րոպեն լիովին բավարարում է դրա համար»Նիստին, ի դեպ, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել՝ գուցեեւ ցույց տալով, որ իրական կոնսենսուս չկա եւ իշխանությունը բռնի է փորձում դրան հասնել՝ հայտնի ու անհայտ միջոցներով։ Չէ՞ որ , ԲՀԿ-ն, թեպետ քննադատում էր օրենսգիրքը, բայց առաջին ընթերցման ժամանակ կողմ ու ձեռնպահ քվեարկեց, ՕԵԿ-ը չմասնակցեց, իսկ ՀԱԿ-ից «կողմ» ձայն եղավ՝ ի դեմս Լյուդմիլա Սարգսյանի։ Սակայն այս իրողությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Հայաստանում իրեն սպառել է ոչ միայն իշխանությունն, այլեւ ընդդիմությունը, որի անունը կա, ամանունը չկա։ Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am