Բոլորին «մաքրեցին»

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում շարունակվել է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Դատարանը տեղեկացրել է, որ  ստացել են գրություններ  սպանության օրը հենակետի հրամանատար Անդրեյ Նիկիշինից, Պերմյակովի ծառայակիցներ Մալցեւից եւ Դենիս Տարասովից, որոնք տեղեկացրել են, որ չեն կարող ներկայանալ Գյումրի դատարան` ընտանեկան հանգամանքներով պայմանավորված: Նրանք գրությամբ հաղորդել են, թե դեմ չեն լինի, որ  դատաքննության շրջանակներում դատարանի դահլիճում հրապարակվեն իրենց նախաքննական ցուցմունքները: Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը  առարկել է, որ վերոնշյալների նախաքննական ցուցմունքները հրապարակվեն, քանի որ դրանք նրա խոսքով  առնչվում են դասալքությանը, որի համար Պերմյակովն արդեն իսկ դատապարտվել է: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները մինչդեռ  պնդում էին, որ անմիջական հրամանատարը ներկայանա դատարան` սպանության գործին առնչվող մի շարք կարևոր հարցերի պատասխաններ տա, մասնավորապես՝ արդյոք Պերմյակովը ծառայության ենթակա է եղել: Բայց քանի որ դատարանը չի կարող բերման ենթարկելու որոշում կայացնել, տուժող կողմի պաշտպանները դիրքորոշում չունեն` հրապարակել ցուցմունքները, թե ոչ: Դատարանը որոշեց հրապարակել Մալցեւի, Տարասովի եւ Նիկիշինի ցուցմունքները: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում քրեական գործեր հարուցվել են, սակայն դրանք կասեցվել են, որի մասին ինքը տեղեկացել է   իր միջնորդությանն ի պատասխան ստացված գորությամբ. «Ստացված գրության մեջ նշված է, որ դեպքից մեկ շաբաթ անց Չիտայում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար որոշ անձանց նկատմամբ, այդ թվում նաև բժիշկների: Հետագայում տվյալ քրեական գործերը կարճվել են այն հիմնավորմամբ, որ նրանց արարքում հանցակազմ չի եղել, քանի որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Դրանով արձանագրվել է, որ Պերմյակովի մոտ անընդհատ գործող  հոգեկան հիվանդություն առկա չէ, այսինքն՝ խրոնիկ բնույթի չէ, այլ ժամանակավոր, իսկ տվյալ հատվածում նա  առողջ է եղել, այդ պատժառով էլ պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմ չեն նկատել», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստել է Միհրան Պողոսյանը: Այսպիսով՝  ավարտին է մոտենում Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը, սակայն օդում կախված է մնում  եւս մեկ կարեւոր հարց՝ ովքե՞ր պետք է կրեն պատասխանատվություն, որ Պերմյակովը հասել է Հայաստան եւ իրագործել զարհուրելի հանցագործություն: Ենթադրենք ընդունում ենք վարկածը, որ Ավետիսյանների սպանությունը  նախապես պլանավորած ու ինչ-ինչ նպատակներ հետապնդող ոճրագործություն չէ, ընդունում ենք, որ սպանություն կատարող անձնը ոչ թե այլ անձինք են,որի մասին դատական նիստերի ընթացքում անուղղակի ակնարկել է   ամբաստանյալի  աթոռին հայտնված Պերմյակովը,այլ հենց Պերմյակովն է, սակայն սպանության բնույթն ու նախաքննական փաստերը ապացուցում են Պերմյակովի  հոգեկան որոշակի շեղումների առկայությունը: Ինքը Պերմյակովն էլ նախորդ նիստի ժամանակ պատասխանելով հարցին՝ եթե իրեն հայտնեին, որ ինչ-որ մեկը սպանել է 7 հոգու, ի՞նչ կմտածեր, նա պատասխանել էր՝.<Խելագար է>>, միեւնույն ժամանակ հավելել, որ ինքն այդպիսին չէ: Իսկ նման դեպքում պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն Պերմյակովը, այլ այն անձինք, որոնք նրան զորակոչել են ծառայության: Մինչդեռ ինչպես տեսնում ենք, ռուսական կողմը   <<մաքրում>> է  բոլոր ենթադրյալ մեղավորներին, որոնք առնչվում են գործին արժանի են պատժի: Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am