Գուրգեն Արսենյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակը հայտարարություն է տարածել պատգամավորի որդուն կալանավորելու եւ միջադեպի հանգամանքների մասին: «Դեռ մոտավորապես 1 ամիս առաջ Գուրգեն Գուրգենի Արսենյանը իր տարիքակիցների հետ Երեւանի ակումբներից մեկում վիճաբանել է եւ դրան հետեւած անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը ավարտվել է ձեռնամարտով: Ինչպես արդեն հայտնի է, ներկա պահին գործը գտնվում է իրավապահների տիրույթում: Հավելեք նաեւ, որ ներկա պահին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ իրավական պաշտպանությունն իրականանցնելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանը ունի փաստաբան, որը զբաղվում է տվյալ գործով, ավելացնենք նաեւ, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ ֆաքս է ուղարկել եւ տեղեկացրել, որ սույն թվականի մայիսի 12-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել: Ի դեպ, իր որդու արտերկրում գտնվելու փաստի եւ մայիսի 12-ին վերադառնալու մասին համապատասխան մարմիններին տեղեկացել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն այդ ժամանակ նույնպես բացակայել է հանրապետությունից: Նշենք նաեւ, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու է, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջեւ անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն եւ Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Բազմաթիվ հարցերին ի պատասախան, տեղեկացնենք նաեւ, որ մեր տեղեկություններով ներկա պահին, տվյալ գործով, կալանավորված է միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին»,- ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am