Փաշինյանի իշխանությունը պայթում է․ առաջին ծիծեռնակը

Արդեն հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, այն էլ զանգվածային, այս առումով նորանկախ Հայաստանի պառլամենտական կյանքում սա աննախադեպ եւ բացառիկ էր։

Ծեծկռտուքը իշխող ուժի նախահարձակ քայլերով տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, երբ երկու տարի առաջ նույն վայրում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ խոստանալով, որ բերում են նոր արժեհամակարգ ու երբեք ու երբեք ՀՀԿ չեն դառնա։ Հեղափոխականներն, իսկապես, չդարձան ՀՀԿ-ական, այլ մի քանի անգամ գերազանցեցին նրանք։ Շմայսի, գեներալ Մանվելի թողած ավանդույթը ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր բարձունքներ նվաճում։ Քրեական ենթամշակույթի, բռնության դեմ պայքարող իշխանության ֆրակցիայի պատգամավոր Սասուն Միքայելյանը սկզբում սպառնում է ցխել ամբիոնից ելույթ ունեցող եւ իշխանականներին նախատող Էդմոն Մարուքյանի գլուխը, ապա անցնում ապավինում բռունցքներին։ Այս ամենը տեղի է ունենում հենց ԱԺ նիստերի դահլիճում, հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Իշխանական թևի որոշ պատգամավորներ էլ կողքերից ու հետևից են հարվածում՝ սրանով ի ցույց դնելով իրենց արժեհամակարգը: Սա թերևս ամենամեծ շնորհավորանքն էր իրենց ղեկավարին, իրականում՝ ամենամեծ անարգանքը։ Եւ այս առումով
էլ լակոտակրատիայի այս էլիտան չունի բարոյական իրավունք համեմատվելու Շմայսի ու նախկինների հետ։Քանի որ նախկինները այսպիսի իրավիճակում արագ փորձում էին հանդարտեցնել կրքերը, իրադարձությունների կիզակետից հեռացնել «հերոսին», իսկ այսօր հեղափոխականները ոչ միայն չզսպեցին իրենց «հրամանատարին» , այլեւ միացան խրախճանքին, որոշներն էլ՝ Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը, ով Նիկոլ Փաշինյանի քավորն է, Էդմոն Մարուքյանին թիկունքից էին հարվածում ու փորձում տապալել գետնին։

Երբ իշխանությանը հայտնված անհասկանալի այս խավին տալիս էին «փողոցի խուժան» որակում, թիմի առաջնորդի մակարդակով հիստերիա էր բարձրանում, թե փողոցից ենք եկել, բայց նախկինների պես խուժան ու թալանչի չենք։ Այսօր այս մարդիկ իրենց պահվածքով ցույց տվեցին իրենք իրական դեմքը՝ չհարգելով ոչ իրենց ընտրած հպարտ քաղաքավիներին, ոչ իրենց առաջնորդին, ով ի դեպ, շատ է սիրում տարբեր առիթներով գլուխ գովել, թե մեզ բոլորը հարգում են, հավասարը հավասարի հարաբերություններ են գործընկեր պետությունների հետ,որ ոչ մեկ չի ստորադասում, էլ նախկին բարքերը չկա։ Իրականում պարզվեց, որ նույնիսկ իր թիմում իրեն չեն հարգում։
Վերադառնալով խորհրդարանում տեղի ունեցածի խորքային պատճառներին՝ իշխանությունը ինչ ցանել է, այն էլ հնձում է։ Երբ երկու տարի շարունակ պետության ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը բռնության մթնոլորտ է գեներացնում խոստանում մեկին պատերին ծեփել, մյուսին փռել ասֆալտին, ապա պիտի չզարմանա, որ այսօր իր թիմում անցել են գործնական քայլերի, այո, մարդիկ ղեկավարի պահվածքից այնքան են առիթավորվել ու հաբռքել, որ էլ հաշվի չեն առնում նաեւ իրենց վարչապետի ներկայությունը։ Ինչպես որ սպասվում էր, այս սանձարձակ ու լկտի պահվածքին համարժեք գնահատական էլ չի տրվելու։ Ծեծկռտուքից հետո իշխող ուժը մոտ մեկ ժամ փակ քննարկում է ունեցել, որից հետո Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե Մարուքյանը սադրել է, իրենց պատգամավորներն էլ տրվել են սադրանքներին։ Սա նույն Ալեն Սիմոնյանն է, ով երկու օր առաջ հրապարակային խոստանում էր, թե որեւէ խուլիգանություն անպատիժ չի մնալու։ Իշխանությունը պայթում է, եւ այս պարագայում համարժեք գնահատական սպասելն անօգուտ սպասում է․․․

Անի Սահակյան

դիտվել է 12170 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am