Փաշինյան-Մարուքյան սրճախմության իրական նպատակներն ու մոտիվացիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Փաշինյանը հանդիպումից հետո հրաժարվել է հայտնել, թե ինչ թեմայի շուրջ են զրուցել:«Սուրճ էինք խմում», - ասել է նա։ Փոխարենը Մարուքյանն է լուսյ սփռել . «Երեկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ենք հրավիրել, սուրճ խմել և զրուցել Արցախի հիմնախնդրի առնչությամբ հնչող մտահոգությունների, շահարկումների մասին. նույն թեմայով նաև Փաշինյանի հետ զրուցեցինք»,–ասել է ընդդիմադիր ուժի առաջնորդը, ապա ողջ հոգով-սրտով անցել իշխանության պաշտպանության գործին: Մարուքյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ եղած շահարկումները, թե սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին կա փաստաթուղթ, ինչ փաստաթուղթ է և այլն, ի սկզբանե փարատված են եղել, և հիմա էլ դրանք փարատվեցին։ Մարուքյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց` ամեն օր Արցախը հանձնում են։ Պատգամավորն ասաց, որ Արցախյան հիմնահարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման հարցում որևէ մտահոգիչ բան չկա։ «Այս պահին ես Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն չունեմ»,–իր հեղինակային կարծիքը հայտնեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով ապրիլի 21-ին պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։
Մինչ այդ, ապրիլի 21–ի առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քննարկվում է փուլային տխրահռչակ տարբերակը:
Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լղոզված պատասխան էր տվել՝ ըստ էության խոստովանելով, որ բանակցություններ ընթանում են, բայց կոնկրետ ինչ փաստաթղթի շուրջ, չէր մանրամասնել: Լավրովի հայտարարությանը մինչեւ մայիսի 6-ը չէր անդրադարձել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մմեր շատախոս վարչապետը, որն ամեն առիթով կարող է լայվ մտնել եւ ժամեր շարունակ խոսել որեւէ խնդրի մասին, համառորեն լռում էր: Միայն նախօրեին, երբ խորհրդարանում մասնակցում էր հարցուպատասխանին, ստպված էր բախվել խնդրին: Չորս-հինգ պատգամավոր հետաքրքրված էր այդ հարցով: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ նրանց էլ ցրի, բայց վերջում նյարդերը տեղի տվեց եւ որոշ խոստովանություններ արեց՝ այսպես էլ չհստակեցնելով արդյոք այժմ քննարկում են հարցի կարգավոորման փուլային տարբերակը, թե Լավրովը ստում էր. « Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ և այդ հնարավորութունն օգտագործելու ենք: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք>>: Այսպիսով՝ հանրության շրջանում էլ ավելի խորացնելով անորոշությունը ըստ ամենայնի ժողովրդի վարչապետը հասկացել է, որ Արցախի հարցը զգայուն թեմա է եւ չի կարող այսպիսի ցրողական պատասխաններով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ, այդ պատճառով էլ դիմել է ընդդիմադիր ֆրակցիայի առաջնորդին, որպեսզի նրա միջոցով փորձի դա անել եւ հանգստացնել հանրությանը: Քաղաքականությունն այդպիսի բան է,չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը մինչեւ վերջին խազը վարկաբեկում են Մարուքյանին ու նրա ԼՀԿ-ն համարում նախկիններից ամենահայտնիներից մեկի պրոյեկտ, սակայն հիմա , երբ իրենց շահը պահանջում է համագործակցություն,երբ Փաշինյանը մնացել է իր էիմի կողմից ծախու ընդդիմության հույսին, ապա համագործակցում են:
Հատկապես, որ Էդմոն Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժը ի տարբերություն անհասկանալի կարգավիճակ որդեգրած ԲՀԿ-ի, վերջին շրջանում ավելի ռադիկալ դիրքերից է հանդես գալիս եւ անգամ իրեն թույլ տալիս իշխանության ամենաբարձր պաշտոնյաներից մեկին հրապպարակային անթույլատրելի վիրավորանք հասցնել՝ անվանելով անբարոյականի վաստակ: Ուստի Փաշինյանի հաշվարկն այն է, որ Մարուքյանի միջոցով նախ կկարողանա ռադիկալ պողոսների բերանը փակել,ամրապնդել ընդդիմության հետ գրեթե խզած հարաբերությունները, որպեսզի հետագա ֆորս-մաժորներից իրեն ապահովագրի, ապա նաեւ արտաքին խաղացողներին որոշակի մեսիջ ուղղել:
Գաղտնիք չէ, որ այս խնդրում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առայժմ իներտ կարգավիճակում են եւ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Ռուսաստան, բայց ինչ որ պահից իրավիճակ կարող է փոխվել: ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ասել է. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաև՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»: Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոմբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:
Այն պահից սկսած, երբ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանը կդառնա փոքր-ինչ գերակա թեմա՝ հնարավոր է, նրանք էլ ավելի ակտիվ գործեն:
Եւ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված մերձեցումը արեւմտամետ արժեհամակարգը կրող ուժի առաջնորդի հետ կարող է ուղերձ լինել ուղղված թե Ռուսաստանին, որ արտաքին վեկտորը կարող է թեքել դեպի արեւմուտք եւ արցախյան կարգավորման հարցն էլ տեղափոխել այդ դաշտի գերակայության տակ: Թեպետ կարելի է համարել, որ Փաշինյանն, ի վերջո, որոշել է բաանսավորված արտաքին քաղաքականություն սկսել եւ հայ-ռուսական <<փայլուն>> հարաբերություններին զուգահեռ, այլ դաշտում էլ նույն փայլը տարածել: Բոլոր դեպքերում հանդիպումն ինքնին ուշագրավ է եւ մատնում է, որ իշխանության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն:

Անի Սահակյան

դիտվել է 6127 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am