«Եվրատեսիլ 2016» մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է մրցույթի YouTube-ի պաշտոնական էջով
Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջով` Eurovision YouTube Channel-ով: Այս մասին հաղորդում է eurovision.tv-ը: Մրցույթի գլխավոր փուլի ավարտից հետո Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջում առանձին-առանձին կտեղադրվի մասնակիցների ելույթների տեսագրությունները: