Ի՞նչ եք ուզում, դուք քայքայում եք պետության բոլոր հիմքերը, խփում եք մեր կրոնին, պատմությանը, մշակույթին, մեր ընտանիքներին․ Աշոտ Մինասյանը՝ իշխանություններին (տեսանյութ)

Ասում են՝ պետությունը բաղկացած է երեք «Բ»-ից՝ բանկ, որը տնտեսությունն է, ինչն այսօր ամբողջովին քայքայված է, բանակ, որը ևս ամեն օր քայքայվում է՝ զինվորական բարձր կոչում ունեցողներին գլխատելով, և բանտ, որը ներքին պաշտպանվածությունն է, ինչի քայքայմանը մենք ականատես եղանք գավառյան վերջին դեպքերով:

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինսյանը:

Ըստ Աշոտ Մինասյանի՝ պետության երեք հիմքերն այսօր ամբողջովին խարխլված են:

Դիտարկմանը՝ այս իշխանությանն այնքան ազատություն տրվեց, որ իրենք կարողանում են գնալ դեպի բանակ, Արցախ, նա ասել է. «Հենց սկզբից չգնահատվեցին այն տղաները, որոնք իսկապես արժանի էին գնահատման: Այսինքն՝ արժեզրկվեց հաղթանակը, ինչի հետևանքով տղաներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով՝ ստեղծելով իր թիմը»:

Պահեստապետի գնդապետի կարծիքով՝ հենց սա է պատճառը, որ այս իշխանությունն այսքան հեշտությամբ կարողանում է իր թևի տակ քաշել բաժանված տղաներին:

Հարցին՝ որն է ամենավտանագավոր բանը, որն այս պահին տեղի է ունենում, Աշոտ Մինասյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի «հպարտ քաղաքացի» որակումն աբսուրդային է: Փաշինյանն ու իր թիմը երբևէ Աստվածաշունչը կարդացե՞լ են, իրենք գիտե՞ն՝ ինչ ասել է հպարտ: Հպարտ բառը ծագել է հրեշտակաց պարտություն բառից և վաղն իրենք պարտվելու են իրենց հպարտությամբ»:

Աշոտ Մինասյանը հռետորական հարց է բարձրացնում՝ եկեղեցու դեմ ե՞ք դուրս գալիս՝ Աստվածաշունչ չկարդալով. «Ի՞նչ եք ուզում դուք: Դուք քայքայում եք պետության բոլոր հիմքերը՝ խփում եք մեր կրոնին, պատմությանը, մշակույթին, մեր ընտանիքներին»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, նա նշել է. «Ոչ ոք իրավունք չունի իմ ազատագրած հողը հանձնել որևէ մեկին: Սահմանի յուրաքանչյուր կտորի վրա մեր զոհված տղաների արյունն է: Ազգն անեծքի կարժանանա, եթե համարձակվի հող հանձնել»:

Աշոտ Մինասյանը նշում է․«Ի՞նչ Լավրովի պլանի մասին ենք խոսում, ժողովրդի թիկունքում ի՞նչ խարդավանքներ եք հյուսում: Ինչքան էլ ԱԳ նախարարները, պետության ղեկավարները հանդիպեն, մեկ է՝ ժողովուրդը թույլ չի տալու մի թիզ հող հանձնել»:

Աշոտ Մինասյանը զգուշացնում է՝ իր նման տղերքը մեռած չեն․ «Չի լինելու, չենք թողնելու այս մարդիկ հողեր հանձնեն»:

դիտվել է 1127 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am