Ո՞ւմ գլուխն է թռնելու ծխախոտային սկանդալի պատճառով

ՌԴ իրավապահների կողմից Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի կալանավորման լուրը Հայաստանի իրավապահների կողմից գնահատական չստացավ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։
Մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը, սակայն, հերքել է իր առնչությունը ծխախոտային սկանդալին: Կատարվածի առնչությամբ պարզաբանում էր ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն, որով ըստ էության հաստատվում էր, որ Հայաստանից իսկապես ծխախոտ է արտահանվել` համաձայն ԵԱՏՄ մաքսային ընդհանուր կանոններին համաձայն: Բայց խնդիրն այն է, որ ծխախոտը նախատեսված է եղել ոչ թե ԵԱՏՄ-ում իրացնելու, այլ Աֆղանստան տանելու համար: Խնդրին անդրադարձան նաև ռուսական լրատվամիջոցները` ներկայացնելով նոր մանրամասներ:

«INFOPORT»-ի տվյալներով՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, գտնվել է ԱՄՆ բանտում և Հայաստան է եկել Խաչատուր Սուքիասյանի միջնորդությամբ: Infoport տելեգրամ ալիքի տեղեկություններով` բիզնես պլանը կազմակերպելու «դաբրո»-ն ստանալու հարցում աջակցել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանը: Նա հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է եղել կազմակերպել վերջինիս եղբոր՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջնորդությամբ։ Կազմակերպչական հարցերով զվաղվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ «նակոլկա Շուշոն», որը հոգ է տարել, որ ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպի որպես կենցաղային ապրանք և արտահանի Ռուսաստան։

Ըստ տեղեկությունների` մաքսանենգ ծխախոտի եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե: Ըստ օդում կախված լուրերի` խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում: Նշվում է նաև, որ արտադրողը «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունն է եղել, որի տնօրենը` Արմեն Ունանյանը հյատարարել է, որ իրենք միայն արտադրողն են, գնորդն ինքն է հանդես գալիս որպես տեղափոխման պատասխանատու.: Նրա խոսքով` իրենց պարտավորությունը ապրանքը մինչև «Զվարթնոց» օդանավակայան հասցնելն է եղել, իսկ թե դրանից հետո ապրանքի հետ ինչ կլինի, կկանգնեցնեն, կվառվի, ինքնաթիռ կպայթի, դա արդեն գնորդի խնդիրն է: «Մենք հանդես ենք գալիս որպես արտահանող, սակայն դեկլարացիայի մեջ որպես գնորդ ու Աֆղանստան ներմուծող, նշված է այլ կազմակերպություն: Մեր բեռը միանշանակ նախատեսված է այդ կազմակերպության համար: Վերջինս կանխավճարով վճարել է խմբաքանակի համար, և մենք որևէ խնդիր չունենք` կապված այդ բեռի հետ: Նույնիսկ եթե այն կալանավորված է, մենք որևէ կերպ չենք տուժում: Իրավական որևէ խնդիր նույնպես չունենք, քանի որ խմբաքանակն արտահանել ենք մեր և ԵՏՄ օրենսդրության համապատասխան, էլեկտրոնային հայտարարագիրն էլ լրացրել եմ»,- 168.ամ-ի հետ զրույցում ասել է արտադրող ընկերության տնօրենը:

Թե ով է եղել գնորդ ընկերությունը, Արմեն Ունանյանը չի նշել` պատճառաբանելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, և ինքն իրավունք չունի հրապարակել, քանի դեռ չունի գնորդ կազմակերպության համաձայնությունը: Առևտրային գործընկեր համարվող ընկերությունը, իհարկե իրավասու չէ գնրոդի անուն հրապարակել. սա բիզնեսի ոսկե կանոն է: Բայց նման բան անելու իրավասություն ունեն Հայաստանի իրավապահները, հատկապես երբ խոսքը խոշոր չափի մաքսանենգության և միջպետական կոռուպցիոն սկանդալի մասին է: Մինչդեռ իրավապահները չեն շտապում անուններ նշել կամ ընդհանրապես որևէ հայտարարություն անել: Այնպիսի տպավորություն է, որ նրանք անգամ օպերատիվ տվյալներ չունեն, այն դեպքում, երբ խոսքը արտադրող ընկերությունը հաստատել է արտահանման փաստը, իսկ տեղափոխումն իրականացվել է արտակարգ դրության պայմաններում` ինքնաթիռով: Խոսքը այն ինքնաթիռի մասին է, որը ՌԴ-ից հատուկ չվերթով Հայաստան էր տեղափոխել մեր համաքաղաքացիներին և վերադառնալիս տեղափոխել է ծխախոտ: Արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռի թռիչքը, առանց վարչապետի գիտության և համաձայնության, չէր կարող տեղի ունեալ: Ի վերջո ինչ ծխախոտ է եղել դա, ունեցել է, թե չի ունեցել ակցիզային դրոշմանիշ, որ երկրի շուկայի համար է այն նախատեսված եղել, արդյոք ձևակերպումները օրինական են եղել: Սրանք հարցեր են, որոնք հրատապ պատասխան են պահանջում: Իսկ ՀՀ իրավապահները լռում են, լուռ է նաև վարչապետը: Միչդեռ սա այն դեպքն է, որ արժեր խոսել և բացատրել ՀՀ հպարտ քաղաքացուն կոռուպցիայի և անօրինականության թավշյա նրբությունները: Ի դեպ, եթե հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ՊԵԿ նախագահն իր հայտնի տեղակալով պետք է հրաժեշտ տա պաշտոնին:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 20657 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am