Փուլայինս փաթեթայինիդ վնաս չէ. վտանգավոր բառակույտ Արցախի ապագայի համար

Արդեն երկու տարի Հայաստանում իշխանությունը փորձել էր համոզել հասարակությանը, որ Սերժ Սարգսյանի բանակցածն ավելի վատ էր, քան այն կետը, որից սկսել է բանակցել Նիկոլ Փաշինյանը:

Երեկ Հայաստանի արտգործնախարարը Ազգային ժողովում էր, պատասխանում էր պատգամավորների հարցերի: Զոհրաբ Մնացականյանը կրկին վստահեցրել է, որ չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: «Այստեղ շատ էական է մեկ այլ բան. առաջին հերթին մենք կտրականապես մերժել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Սա պատասխանն է Ձեր հարցին, թե ինչ մեկնաբանություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հստակ պատասխան է: Սա մենք բոլորս ընդունո՞ւմ ենք, թե՞՝ ոչ: Եթե մենք ընդունում ենք, որ սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման՝ ես, մեր կառավարությունը մեր հասարակությունից կամ որևէ մեկից նման ազդակ չունենք: Սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն ընդունված է»:

Եվ ինչ են բանակցում Փաշինյանն ու Մնացականյանը: Արտգործնախարարը կրկին հիշեցնում է, որ առաջ են քաշել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ որպես կարևորագույն խնդիր: Հետո՝ ամենահետաքրքրական պահն է...

«Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, թե ինչ նկատի ունեմ՝ կարգավիճակ ասելով: Ներողություն, ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ կարգավիճակի առումով. հասկանում եք՝ մրցակցության կարիք չկա: Շատ ավելի էական է, քանի որ մեր դիրքերը շատ ավելի ամուր են: Ես ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև, ընդհանուր առմամբ մեր հասարակությունում, ես գնահատում եմ, որ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը, կոնսենսուս և ներքին ուժ, որն ամենաառաջնային խնդիրն է: Ես նորից եմ կրկնում, որ կա քաղաքական մրցակցություն և Հայաստանի ներքին քաղաքականության մեջ տարբեր, շատ էական, կարևորագույն անվտանգային խնդիրների օգտագործում: Սրանից խուսափելը երևի շատ դժվար է: Բայց այս ամենի մեջ ավելի էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի և անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները: Անգամ սահմանափակումների մեջ առավել քան թափանցիկ ենք, որովհետև այն, ինչ ասում ենք, դա է բանակցային գործընթացում մեր հիմքը և բանակցություններում մեր ներգրավման հիմքը: Եվ եթե որևէ մեկը ենթադրում է, որ ողջամիտ է և հնարավոր է բանակցությունների ընթացքում ինչ-որ մի բան խոսել, որը չի համապատասխանում հրապարակային արտահայտվածին. այսինքն ինչպե՞ս է դա ենթադրվում, որ այնտեղ, այսպես ասած, որևէ բան պայմանավորվել, և գալ այստեղ այլ բան ասե՞լ… որովհետև այդ ամենը ո՛չ արտգործնախարարներն են պայմանավորվելու, ո՛չ էլ ղեկավարները, այլ հասարակություններն ու ժողովուրդները»:

Մնացականյանի խոսքի բառակույտը մի կողմ դնելով, նրա՝ դիվանագիտորեն «ամեն ինչ, բայց ոչինչ» ասելու սկզբունքով ասած խոսքից հասկանում ենք հետևյալը՝ քննարկում են Արցախի կարգավիճակը, բայց պարզ չի ինչի դիմաց, որովհետև մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններից մենք չենք լսել որևէ միտք, թե ինչ է օրինակ զիջելու Ադրբեջանը:
Հիմա ամենակարևորը՝ ինչ տարբերակ է քննարկում Հայաստանը: Այս հարցի պատասխանն էլ կա, բայց լղոզված, մոտավորապես այսպես՝ ճիշտ է, փուլային էլ կարող ենք քննարկել, բայց եթե մեր պատկերացրածը չլինի, մեզ ոչ ոք չի կարող պարտադրել լուծում:

Ահա, ինչպես է ձևակերպում Մնացականյանը. «Ինչ վերաբերում է փուլային, փաթեթային մոտեցումներին, ես այսպես կարտահայտվեմ․ փուլային, փաթեթային տերմինաբանությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ խաղաղ գործընթացի պատմությամբ։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ժամանակին կար մի գործընկեր, որը համաձայն էր փուլային տարբերակին, եթե առաջին փուլում լուծվում է կարգավիճակի հարցը, հետո՝ մնացածը։ Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի և վերահսկելի։ Սա ամենաառաջնային խնդիրն է։ Ես նորից եմ կրկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համաչափ պատասխան քայլ, պարտավորություն մյուս կողմից, արդյունքում խախտում, խարխլում է իր անվտանգային դիրքերը և բոլոր մյուս դիրքերը բանակցությունների մեջ, ապա նման ձևով իրականացումն անհնար է»։

Ինչ է ստացվում, Մնացականյանն ասում է՝ չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, բայց հանկարծ՝ Արման Աբովյանը նրան նման հարց է տալիս՝ «Փաստորեն մենք ֆիքսում ենք շատ կարևոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթային, փուլային, էական է այդ համաչափության և բալանսի պահպանումը։ Կարելի է՞ այսպես ֆիքսել»։ Մնացականյանը պատասխանում է՝ «Այո»։

Այսինքն՝ փաթեթային կուզենայինք, բայց՝ փուլայինն էլ վատը չէ: Կամ՝ ի՞նչ տարբերություն՝ փուլ, թե փաթեթ, եթե մեր ուզածին հասնենք...

Սա է՞ հայկական կողմի մարտավարությունը... Ադրբեջանը ոչ մի խոսք չի ասել, թե ինչ է պատրաստ զիջել, եթե Հայաստանը բանակցում է փուլային տարբերակի շուրջ: Կամ՝ եթե Մնացականյանի խոսքով հայկական կողմի համար կարևոր է կարգավիճակը՝ ի՞նչ կարգավիճակ է ստանում Արցախը: Այդ մասին ինչու՞ են լռում:

Եվ հաջորդը՝ ի՞նչ կարգավիճակի է համաձայնվել Ադրբեջանը, ինչո՞ւ նրանք այդ մասին ակնարկ անգամ չեն անում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2220 անգամ
Լրահոս
Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am