Նոր սադրանք ադրբեջանական բանակից

Վերջին շրջանում «կտրուկ բարձրացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»... Սրանք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքերն են, որը բանակի հրամանատարների հետ քննարկման ժամանակ պահանջել է, որպեսզի՝ «բանակը պատրաստ լինի մարտական գործողությունների վարման»։

Բաց տեքստով, այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հոխորտում է ռազմական գործությունների վերսկսման մասին: Այս մտքերն իհարկե, ունեն քարոզչական, հոգեբանական շերտ: Հայաստանի իշխանություններին ապագայում բանակցություններից առաջ ճնշելու մի յուրօրինակ «գործիք» է:

Բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքում ակնարկը շղթայի մի մաս է, որը վարում է ադրբեջանական քարոզչամեքենան: Մամեդյարովն իր ճակատում է, այսպես ասած՝ դժգոհում հայկական իշխանությունների կեցվածքից բանակցային գործընթացում, Հասանովն էլ՝ իր ճակատում: Նպատակը մեկն է՝ Հայաստանի ներկայացնել որպես բանակցությունները տապալած, ապակառուցողական կողմի:

Ցավն այն է, որ Հայաստանի իշխանությունները, կարծես, սա չեն հասկանում, կամ լուրջ չեն վերաբերում պաշտոնական Բաքվի ծրագրված արշավին:

Հակառակ դեպքում, պաշտոնական Երևանը ուշադրություն կհրավիրեր Բաքվի՝ բանակցային մանրամասներ բացահայտելու քայլի ու վարած ռազմատենչ քաղաքականության վրա: 2016թ. ապրիլյան պատերազմից 4 տարի է անցել, իսկ Ադրբեջանը կրկին պատերազմի մասին է խոսում, կոչ անում պատրաստվել մարտական գործողությունների:

Սրան պետք է միջազգային հանրության կողմից հստակ արձագանք լինի, իսկ այդ արձագանքի համար պետք է աշխատանք տարվի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, որն, ինչպես երևում է, չի տարվում:

Նշենք, որ Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ԼՂ ՊԲ-ն էր այցելել: Արցախի ՊՆ-ից տեղեկացրեցին, որ Արցախի իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում: Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:

Միաժամանակ Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 170 անգամ, արձակվել է 1200 կրակոց: Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր (8 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հույսը դնել միայն բանակի վրա՝ ճիշտ չէ: Դիվանագիտական ճակատն էլ պետք է հզոր լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10115 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am