Արթուր Վանեցյանը կամ «կմերկացնի» Փաշինյանին և բանտ կգնա, կամ էլ...

 Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը խայծի էֆեկտ է ունեցել քաղաքական կայնքում: Մեկնաբանությունները, ինչպես և պետք էր սպասել, տարբեր են, նաև հակասական:

Միքայել Մինասյանը, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է: Բացի Վատիկանում դեսպանի դիվանագիտական պաշտոնը զբաղեցնելուց` եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Չնայած ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, սակայն համարվում է նախկին իշխանության գորշ կարդինալը: Ձևավորված հանրային կարծիք կա, որ Միքայել Մինասյանը նախկին իշխանության առանցքային դերակատարն էր, որը լուծում էր ամենակարևոր հարցերը` սկսած իշխանության մեջ կադրային նշանակումներից, վերջացրած բիզնեսի և մեդիա դաշտի հսկիչ մասնաբաժինների տնօրինմամբ: Համենայան դեպս, ինչպես նախկինում, այնպես էլ հեղափոխությունից հետո նման տեղելություները հերքելու ուղղությամբ նկատելի ջանքեր չեն գործադրվել: Կար մտայնություն, որ քաղաքական համակարգի դերաբաշխումները նույնպես ժամանակին Միքայել Մինասյանն էր որոշում, ընդ որում, անգամ իշխանության անմիջական դաշտից դուրս գտնվող հարաբերությունները:

Ժամանակին քաղաքական կուլիսներում անգամ խոսակցություններ էին պտտվում, թե անգամ Ելք դաշինքը, որի ներկաացուցիչներից մեկն էլ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, Միքայել Մինասյանի պրոյեկտներից է: Թե Միքայել Միանսյանը ժամանակին ում հետ քաղաքական ինչ հարաբերություն կամ պայմանավորվածություն է ունեցել, այսօր արդեն դժվար է միանշանակ ասել: Ամեն դեպքում, քաղաքական դաշտը Հայաստանում այսօր արդեն զարգացման նոր տրամաբանություն և բոլորովին այլ հրամայական ունի: Միքայել Մինասյանն այժմ հստակ քայլեր է անում` մտնելու ակտիվ և հրապարակային քաղաքական դաշտ` ընդդիմության առանցքային կերպար դառնալու հավակնությամբ: Իտալիայից սկսած նրա ֆեյսբուքյան լայվերը հենց այդ մասին են խոսում:

Վերջին տեսանյութում նա պատմել է 2019 թվականին Հռոմում ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նա իրեն Փաշինյանից մեսիջ է փոխանցել: Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանի հետ հանդիպման ընթացքում վերջինս Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն: «Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,- ասել է Մինասյանը:
Միքայել Մինասյանը փասատացի բարձրացրել է հեղափոխությունից հետո պետական նոր ռեկետի խնդիրը` փող տուր, չփորձես ինձ խանգարել և կունենաս հանգիստ կյանք: Ըստ Միքայել Մինասյանի` հենց այս բանաձևով է իրեն գործարք առաջարկել Նիկոլ Փաշինյանը` Արթուր Վանեցյանի միջոցով: Ստացվում է, որ եթե այսօր Մինասյանը խնդիրներ ունի, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի մեղադրանքով, պատճառն այն է, որ Փաշինյանի առաջարկած գործարքը չի ընդունել: Օրերս նույն խնդիրն էր բարձրացրել նաև Գալաքսի ընկերության տնօրենը` նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, որի հանդեպ հարւցված գործի շրջանակում արդեն կայացվել է կալանքի որոշում:

Այն, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկիններից խոշոր գումարներ է պահանջում, կարծես թե գաղտնիք չէ: Փաշինյանն ինքը մի քանի անգամ ասել է, որ կոպեկ առ կոպեկ ետ է բերելու / քյաբաբ առ քյաբաբ, բրդուճ առ բրդուճ/: Սա արվումէ կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակում, սակայն հայտնի չէ, թե ինչպես են որոշում` ումից որքան պահանջել: Ստացվում է նաև, որ նրանք, ովքեր ընդունել են խաղի այս կանոնը, այսինքն` տվել են Փաշինյանի պահանջած գումարը, այսօր որևէ խնդիր չունեն և հանգիստ ապրում են /ականջդ կանչի, Սամվե'լ Ալեքսանյան/: Իսկ նրանք, ովքեր չեն ընդունել կամ չեն համաձայնվել իրենց արված առաջարկին, այսօր կա'մ բանտում են, կա'մ էլ հետախուզման մեջ գտնվելու պատճառով փախել են երկրից:

Վերադառնալով Միքայել Մինասյանին` պետք է նկատել, որ նրա բարձրաձայնումը բավականին անհարմար կացության մեջ է դրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին: Գնդակն այժմ Վանեցյանի դաշտում է: Այս պահին դեռևս դժվար է ասել` Մինասյանը իր ճակատային հայտարարությունը որքանով է համաձայնեցրել ԱԱԾ նախկին պետի հետ: Ամեն դեպքում, Մինասյանը իրեն առաջարկված գործարքի մասին կարող էր խոսել 2019 թվականին, երբ դեռ Վանեցյանը ԱԱԾ ղեկավարն էր: Այժմ Վանեցյանը կարող է պարզապես ասել, որ ինքը պատրաստ չէ վարչապետի հատուկ հանձնարարականը հրապարակել: Կարող է նաև հաստատել Միքայել Մինասյանի ասածը և փակագծեր բացել` հրապարակելով, թե էլ ում է նման գործարքներ առաջարկել Նիկոլ Փաշինյանի անունից: Այդ դեպքում, սակայն, շատ մեծ է հավանականությունը, որ Վանեցյանը կհայտնվի բանտում: Նման նախազգուշական հրապարակային մեսիջներ իշխանության շրջանակներից արդեն կան: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը անգամ խոսնակի միջոցով դեռ չի արձագանքել Միքայել Մինասյանի հայտարարությանը: Թերևս սպասում են Վանեցյանին:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11354 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am