Առաջին եռամսյակի պարգևավճարները դատախազությունում կազմել են շուրջ 184 միլիոն դրամ. AntiFake.am
Ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Ա. Խաչատրյանը հայտնել է, որ առաջին եռամսյակի պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 183.851.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 385.000 ԱՄՆ դոլարին։
Միաժանակ հայտնել են, որ պարգևավճարները մինչև մարտի 16-ը, ըստ ամիսների, դրույքաչափի 33%-ի շրջանակում ստացել են ինչպես դատախազները, այնպես էլ դատախազության մյուս աշխատակիցները։
Հարցման պատասխանը՝ ստորև.