Մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Փաշինյանի ընտանիքն է. բացառիկ մանրամասներ

Հասարակություն

ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՌԴ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԾԽԱԽՈՏԻ ՏԱՆԻՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆ Է. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. THENEWS.AM
1 Մայիս 2020 | 19:460
Facebook Twitter
Մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Փաշինյանի ընտանիքն է. բացառիկ մանրամասներ. TheNews.am

«TheNews.am» -ը գրում է.

«Infoport տելեգրամ ալիքի տեղեկությունների համաձայն ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավոորել։ Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տարված ծխախոտի բիզնեսի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Վերջինս, իհարկե, շտապեց հերքել այս տեղեկությունները։

Այսօր Infoport տելեգրամ ալիքին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ծխախոտային սկանդալի մասին։ Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում։ Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ։ Արամչոն երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել է ԱՄՆ բանտում։ Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո Խաչատուր Սուքիասյանը միջնորդել է ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան, միջնորդությունը բավարարվել է։


Հայաստան վերադառնալուց հետո, Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպմեն դրա հետագա իրացման հարցը՝ իրենց ապահովելով միլիարդավոր դոլարների եկամուտ։ Բիզնես պլանը կազմակերպելու «դաբրո»-ն ստանալու համար, Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին, որն էլ հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է կազմակերպել վերջինիս եղբոր՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եղբոր առաջարկից հետո Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ, իր մտերիմ Շուշանիկ Ներսիսյանին՝ «նակոլկա Շուշոյին» կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել Ռուսաստան։

ՌԴ իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել է, իսկ այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները իմացել են, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հրահանգել են կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան։

Ռուսաստանի իրավական շրջանակների տվյալներով՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանից մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ է արտահանվել Ռուսաստան և դրա վրա աչք են փակել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, օդանավակայանի ղեկավարությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ, իշխանության ամենաբարձր օղակներից նման հրահանգ են ունեցել։ Հակառակ դեպքում խստացված հսկողության պայամաններում այս գործընթացը բացառված էր, որ տեղի ունենար։

Հավելենք, որ Հայաստանից ծխախոտի ապօրինի արտահանման փաստը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, ՊԵԿ կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունը վկայում է, որ անցած երկու-երեք տարիների ընթացքում ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը կրկնապատկվել է. թվով յոթ ընկերություններ՝ «Գրանդ տոբակո», «Ինթերնեյշնլ մասիս տաբակ», «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ», «ԱՎԵՐՍ», «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ», «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ», եթե 2016-ին վճարել են 59.7 մլրդ դրամ հարկ և տուրք, ապա 2019-ին նրանց վճարած գումարը կազմել է 121.1 մլրդ դրամ։

Նման կտրուկ աճը կարելի էր բացատրել արտահանման ծավալների աճով, սակայն պաշտոնական թվերն այլ բան են ասում։ Հայաստանի ներքին շուկայում ծխախոտի իրացմամբ զբաղվող ընկերությունները 2018 թվականին վճարել են 61.2 մլրդ դրամ ակցիզային հարկ, իսկ 2019-ին՝ 71.7 մլրդ դրամ։ Այսինքն աճը կազմել է 10.5 մլրդ դրամ կամ 17 տոկոս։ Եթե այս այս թվից հանում ենք, քանի որ ակցիզային հարկը կիրառվում է բացառապես ներքին շուկայում իրացվող արտադրանքի նկատմամբ, ապա եթե 2019թ.ի հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված հավելաճը հանելու դեպքում կստացվի, որ 2019 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական ծավալով իրացվել է 10 տոկոս ավելի ծխախոտ, քան նախորդ տարի։ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով այս թիվն ավելի մեծ աճ է ունեցել։

Պաշտոնական վիճակագրությամբ ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ ծխել, կամ էլ՝ Հայաստանի ակցիզներով ծխախոտը մաքսանենգ ճանապարհով արտահանվում է և իրացվում ՀՀ սահմաններից դուրս»։

Աղբյուր՝ TheNews.am

դիտվել է 5251 անգամ
Լրահոս
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am