Հրաչյա Հակոբյան. Եթե փորձեն իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին

Hraparak.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «նոր որակի» խորհրդարանում վերջին օրերին իսկական մշակութային հեղափոխություն է տեղի ունենում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում հնչում են այնպիսի հայհոյանքներ,այնպիսի արտահայտություններ, որ շատերը սկսել են արդեն «երանի տալ» ՀՀԿ-ականներով լի հին ԱԺ-ին ու դրա կարկառուն ներկայացուցիչ Շմայսին, որը վերջին իրադարձությունների ֆոնին ուղղակի շնորհքով ու քաղաքավարի անձնավորություն է երևում: Երբ այս մասին լրատվամիջոց հիշեցրել վարչապետի աներորդի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջինս ասել է, որ համաձայն չէ նշված զուգահեռների հետ:

«Միանշանակ համեմատական եզրեր անգամ չեմ փորձի տանել նախորդ Ազգային ժողովի հետ, չգիտեմ՝ ովքեր են ցանկանում Շմայսի վերադարձը, բայց Շմայսի և շմայսանման մարդկանց վերադարձ չի լինի: Էն, ինչ որ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում, միանշանակ տհաճ միջադեպ էր, և հանրությունը չպետք է ականատես լիներ նման տեսարանի: Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ նրանք Ազգային ժողովում էդպիսի տեսարանի ականատեսը եղան, բայց դրան կան պատճառներ՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, ամեն մեկն իր համար կորոշի... կային հրահրողներ, բայց, ամեն դեպքում, պետք չի հիմա փորձենք, թե ով սկսեց, ով էր ճիշտ, թե ով էր սխալ, ընդհանուր երևույթը, միանշանակ, տհաճ երևույթ էր»,-ասել է Հրաչյա Հակոբյանը:

- Շմայսի հետ համեմատում են, որովհետև հիշում են, որ Շմայսի ամենակոշտ հայհոյանքը, որ դահլիճից հնչել է, «դիշովկան» էր, թեպետ՝ անձամբ ես միջանցքում նրա կողմից ավելի վատ հայհոյանքներ էլ եմ լսել: Իսկ հիմա այս խորհրդարանում հրապարակավ իրար «անբարոյականի վաստակ» ու «հոգնած տրյապկա» են անվանում:

-Համաձայն եմ, իսկ ո՞վ հնչեցրեց, եկեք էդտեղից սկսենք: Ես, ամեն դեպքում, չէի ուզի մտնել էդ դաշտ, թե ով ասաց առաջինը, ինչու ասաց...

-Մենք տեսանք, որ երկու կողմն էլ (Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը) իրար հասցեին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին: Դուք ձեր թիմակցի սխալը, ամեն դեպքում, այստեղ տեսնո՞ւմ եք, որ նա կարող էր իրեն ավելի զուսպ պահել:

-Չէ, եթե նման վիրավորանք է հնչում, նորից եմ կրկնում՝ շատ դժվար է էդ պահին քեզ զսպես և չարձագանքես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղամարդ դա կհաստատի:

-Այս ամենը, պարոն Հակոբյան, վերագրում են, ընդհանուր առմամբ, երկրում տիրող մթնոլորտին և վարչապետի հայտարարություններին, երբ վերջինս «լայվ» է մտնում ու հայտարարում, որ տներից կհանեն ու «սամասուդ» կանեն, ասֆալտին կփռեն, պատերին կծեփեն, հիմա նրա ասածներն իրականություն են դառնում:

-Սխալ արտահայտություն է դա, որովհետև վարչապետն ասում է, որ մենք թույլ չենք տալիս, բայց լինում են իրավիճակներ, և որևէ կերպ չի կարելի Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածի մասով ասել՝ վարչապետը այ սենց հայտարարություն է արել, հիմա դա տեղի ունեցավ: Եթե փողոցում էդ ասողը բարևի ինչ-որ մեկին, և էդ ինչ-որ մեկը, ի պատասխան էդ բարևին, էդ նույն բանն ասի, ինչ-որ էդ խմբավորման անդամն ասել է Ալեն Սիմոնյանին, էդ ասողը ինչպե՞ս կվարվի:

-Ընդհանուր մթնոլորտն է երկրում շիկացած, նույն Գավառի դեպքերն էլ են կապում այդ ագրեսիայի և վարչապետի հայտարարությունների հետ:

-Ընդհանուր մթնոլորտը երկրում շիկացած չի, որոշ թաքստոցներում գտնվող անձինք փորձում են էդպիսի մթնոլորտի ֆոն ստեղծել, որ իբրև էսպիսի մթնոլորտ կա երկրում:

-Բայց մենք վարչապետի «լայվերից» տեսնում ենք, չէ՞, թե ինչպես է այդ ագրեսիան գեներացվում նրա կողմից:

-Վարչապետի «լայվերից» տեսնում եք, որ վարչապետն ասում է՝ չենք գնալու այլ ճանապարհով, կա օրենք, մենք ասել ենք, որ պետք է թավշյա լինի, բայց առավոտից իրիկուն մեզ մեղադրում են մեկնաբանություններում, ասում են՝ թողե՛ք էդ թավիշը, հերի՛ ք եղավ, շուշաթուղթը վերցրեք ձեռներդ... Եվ մարդկանց որոշ զանգված միգուցե սկսի հիասթափվել, որ թավիշը չենք թողնում և ընկնենք գռդաբիլով մարդկանց հետևից: Դա մեզ պետք չի:

-Բայց գնում ասֆալտին եք փռում, պատերին եք ծեփում:

-Ո՞ւմ եք փռել ասֆալտին:

-Դե, փորձել եք, գուցե, չի ստացվել, օրինակ՝ Վստրեչի Ապերին:

-Գիտե՞ք, Վստրեչի Ապեր, երբ որ ասում են ու հետևից սկսում են ասել, որ...

-Դե, իրեն փորձեցիք փռել՝ չստացվեց, բայց մյուսներին ստացվել է, դա տեսել ենք:

-Երբ որ դրա կարիքը կար, որ մարդիկ պետք է մտնեին նոր Հայաստանի կանոններով ապրելու փուլ, այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ չպիտի ամենաթողություն լինի, դա արվեց: Բայց դա այլ իրավիճակ էր: Հիմա, էլի ենք կրկնում, եթե փորձեն էլի անօրինականություններ անել, իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին: Բայց դա չի նշանակում, որ թավշյա չենք: Եթե մեկը իրեն ամենաթողություն է թույլ տալիս, բա ոստիկանները չփռե՞ն, չպառկացնե՞ն ասֆալտին:

Նյութն ամբողջությմաբ կարդացեք սկզբնաղբյուրում:

դիտվել է 1408 անգամ
Լրահոս
Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am