Չինաստանը թուլ չի տալիս ստուգումներ, Թրամփը մեղադրում է՝ «կարող էին դադարեցնել կորոնավիրուսը», իսկ Եվրոպան կկորցնի 2 տրիլիոն եվրո

Սկանդալային տեղեկատվություն է ստացվել Չինաստանից: Այդ երկրի իշխանությունները մերժել են նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման շուրջ տարվող հետաքննությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցության վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտնեց Չինաստանում ԱՀԿ ղեկավար Գոդեն Գալեային:

Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները նոր համաճարակները կանխելու համար: «Մենք գիտենք, որ Չինաստանի ազգային հետաքննությունն արդեն սկսվել է, սակայն այս փուլում մենք հրավիրված չենք դրանում մասնակցելու համար: ԱՀԿ-ն շարունակում է առողջապահության կառույցներին և Չինաստանի իշխանական մարմիններին հարցում ուղարկել»,- ասել է Գալեան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հասանելիություն չեն տրամադրել Ուհանում վարակաբանական 2 լաբորատորիաների փաստաթղթերին:

Այսպիսով, Չինաստանն այս մերժմամբ էլ ավելի խորացրեց միջազգային հանրության մոտ կասկածները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համավարակի պատճառով Չինաստանին պատժելու տարբերակներ են քննարկում: Թրամփը բազմիցս հայտնել է նաև, որ Վաշինգտոնում չեն բացառում այն վարկածը, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի արել: Նա Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ասել է. «Այն հնարավոր էր կանգնեցնել, չէ որ դա դուրս էր եկել Չինաստանից»: Նրա խոսքով՝ Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, կամ չի արել դա: «Մենք առևտրային գործարք ենք կնքել: Սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ տեղի ունեցողի հետ համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- հավելել է Թրամփը:

Չինաստանի կեցվածքի հարցում Թրամփը կարևոր էլ իր երկրում նախագահական ընտրությունները: ԱՄՆ նախագահն ասել է՝ կորոնավիրուսի հարցում Չինաստանի կեցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ Պեկինն ամեն ինչ կանի նոյեմբերին իր վերընտրությունը խափանելու համար:

Թրամփն ասել է, թե քննարկում է համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մի քանի տարբերակ: «Ես շատ բաներ կարող եմ անել», - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ ղեկավարը: Նրա համոզմամբ՝ Չինաստանը մեղավոր է կորոնավիրուսի ծագման և տարածման մասին միջազգային հանրությանն ուշացումով տեղեկացնելու, վարակի վտանգավորության աստիճանի, մարդուց մարդուն փոխանցվելու մասին չզգուշացնելու համար: «Չինաստանն ամեն ինչ կանի, որ ես պարտվեմ», - Reuters-ին ասել է Թրամփը: Նա ենթադրում է, որ Չինաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը, քանի որ, ըստ Թրամփի, դա կթուլացնի առևտրի և այլ հարցերում Վաշինգտոնի կողմից Պեկինի վրա գործադրվող ճնշումը:

Մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու մտադրություն երբևէ չի ունեցել: «Մենք հուսով ենք, որ Ամերիկայի ժողովուրդը չի ներքաշի մեր երկիրն ամերիկյան ընտրական գործընթացի մեջ»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժեն Շուանը:

ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իրենց թշնամին վիրուսն է, այլ ոչ թե Չինաստանը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Շուանը. «Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վիրուսը ողջ մարդկության համընդհանուր թշնամին է։ Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վիրուսի հանցակիցը»: Նա հավելել է, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար միջազգային հանրությունը պետք է միավորվի և միասնաբար գործի։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․241․483 է, մահացել է 228․882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Նկատենք, որ աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 միլիոն 300 հազարը, ավելի քան 234 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 40 հազարը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների վարչակազմը հնարավոր պատասխան քայլեր է մշակում, որոնք կարող է կիրառել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ երկիրն անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը: Սա Ջոնսոնի առաջին ճեպազրույցն էր COVID-19-ից ապաքինվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո: Վարչապետը խոստացել է եկող շաբաթ ներկայացնել կարանտինը թուլացնելու ծրագիր, որի հիմնական նպատակն է վերագործարկել տնտեսությունը, բացել դպրոցները և վերսկսել ընկերությունների աշխատանքը:

Կորոնավիրուսը և կարանտինը հետպատերազմյան շրջանում ամենավատ վիճակի են հասցրել եվրոպական տնտեսությունը: Եվրոստատի վերջին տվյալների համաձայն՝ Եվրամիության տնտեսությունը 2020 թվականի առաջին երեք ամիսներին կրճատվել է 3,5 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, ապա տարվա կտրվածքով անկումը կկազմի 13 տոկոս, և Եվրոպան կկորցնի գրեթե 2 տրիլիոն եվրո, նաև նույնքան գումար կծախսի վիրուսի ու ճգնաժամի դեմ պայքարի համար:

Միլիոնավոր աշխատողներ աշխարհում մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը սովորաբար մասնակցում էին մեծ երթերի և հավաքների, բայց այս տարի տոնը կզոհաբերվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Այս տոնը սովորաբար նշվում է Եվրոպայում, Ռուսաստանում, ասիական մի շարք երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մեծ մասում: Անվտանգության նկատառումներով ամբողջ Եվրոպայում հանրահավաքներն ու երթերը չեղյալ են հայտարարվել, Ռուսաստանում ևս շքերթ չի կայանա: Որպեսզի այս կորուստը ինչ-որ կերպ լրացվի, արհմիությունները համախոհներին կոչ են անում իրենց տան պատշգամբներում պաստառներ տեղադրել և գրառումներ անել սոցիալական ցանցերում՝ աշխատավորներին աջակցելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2187 անգամ
Լրահոս
Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Հետախուզվող է ձերբակալվել Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ բա ինչու՞ չես դիմում այդ քայլին․ Լևոն Զուրաբյան (video) «Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am