Նիկոլ Փաշինյանի նոր հեղափոխությունը` կոմունալկա

Կոմունալ վարձավճարների հետ կապված` կառավարությունն այս փուլում ինչ պետք է աներ՝ արել է: Այդ մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Դրանից օգտվելու են 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ: Միաժամանակ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով:
Իսկ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, ապա նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս գործադիրը կփոխհատուցի, որից կօգտվի 424 հազար 972 բաժանորդ: Խոսքը փետրվար ամսվա վճարումների մասին է:

Նրա խոսքով` կոմունալ վճարները չեն վճարում ոչ միայն նրանք, ովքեր ճգնաժամի հետևանքով խնդիր են ունեցել, այլև համատարած չեն վճարում: Դրա հետևանքով համակարգերը կարող էին հայտնվել կոլապսի առաջ: <<Հիմա այս միջոցառումներով փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և քաղաքացիներին ասում ենք՝ այս միջոցառումներով մի քանի՝ 4-5 մլրդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների համար: Այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ՝ արդեն իսկ արել է, մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են և վարձերն էականորեն նվազում են: Պետք է խնդրենք բոլորիդ վերադառնալ հին ռեժիմին, և այս պահից սկսած բոլոր վարձերը պետք է վճարվեն»,- նշել է նա:
Այս նորությունները ներկայացնելուց հետո Փաշինյանը հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ և առաջարկել, որ օգնություն ստացած քաղաքացիները վճարեն հարևանի կամ բարեկամի կոմունալը. «Դարձեք կառավարության դաշնակիցը, որպեսզի այդ հարցը 100 տոկոսով փակենք։ Ես սա պայմանականորեն անվանում եմ կոմունալ համերաշխություն... Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք, օրինակ, ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք»,– հայտարարել է Փաշինյաը՝ կոչ անելով «ծանոթի կոմունալը կառավարության անունից վճարել», որովհետև արդար չէ, որ կառավարությունը փակում է նաև Դիլիջանում դաչա ունեցողների կոմունալները:
Խոսքի բովանդակային մասն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը փոքրիկ Արփիին հարց է ուղղել` հավանո՞ւմ է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. «Արփի', կոմունալ ճգնաժամի մասին ինչ ես մտածում, դու էլ ես կառավարության որոշումներին քննադատաբար վերաբերվում»,- հարցրել է նա: Արփին անպատասխան է թողել հոր հարցը և վազվզել սենյակով մեկ` ցույց տալով, որ ինքն իսկական հրաշք է, որովհետև հասկանում է, որ անլուրջ հարցերին չի կարելի պատասխանել:
Ըստ ամենայնի, կոմունալ համերաշխության այս նոր բանաձևով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր հեղափոխության մասին, որին գուցե պայմանական անվանենք` կոմունալկա, որովհետև նախկին սովետմիության կոմունալկաներում /դրանք հանրակացարանային բնակարաններն էին-խմբ./ լույսի և գազի համար միասնական հաշվիչներ էին դրված ողջ շենքի համար: Եթե հարևանի գազի ու հոսանքի վարձերը պետք է  ինքներս վճարենք, գաղափարը նույնն է ստացվում:
Բայց մյուս կողմից` կառավարության ծախսերը, միևնույնն է, շատ են`  բյուջեից 5 մլրդ դրամ փող ենք տալիս կոմունալների հատուցմանը, այն էլ այս սուղ պայմանենրում: Կարելի է ավելի քիչ ծախսատար տարբերակներ մտածել, օրինակ` անցնել անջատումների ռեժիմին: Թող գյուղերում օրը 2 ժամով լույս տան, քաղաքում 3 ժամով, գազն էլ համապատասխանաբար 1 ժամ և երկու ժամ: Թող միասնական ճաշ եփելու և լողանալու ժամեր սահմանվեն: Ծախսերը հաստատ 5-6 անգամ նվազելու են, փոխհատուցման գործը հեշտ կլինի: Կարելի է Արփիին համոզել, լայվից հետո թաքուն հոր ականջին փսփսա այս խորհուրդները:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 7873 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am