Մարդ կա ունի «բժշկի թուղթ», մարդ կա՝ «գժի թուղթ», մարդ էլ կա՝ «Նիկոլի թուղթ»․ Անժելա Թովմասյան

 «Հաելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած լրատվամիջոցի վրա 4 երիտասարդների հարձակման դեպքի առիթով հարուցված քրգործը կառչելուն, ասաց, որ ընդհանրապես անակնկալի չի եկել, քննիչի հետ մեկ-երկու հանդիպումից հետո իր համար պարզ է դարձել, որ այսպես էլ ավարտվելու է։

«Եթե անկեղծ ասեմ՝ անսպասելի չէր, որովհետև այս 8 ամիսների ընթացքում, բնականաբար առիթներ ունեցել ենք քննիչի հետ հանդիեպլու, և առաջին 2 հանդիպումներից պարզ դարձավ, որ այսօրվա իշխանությունները իրավապահ մարմիններին և այդ քննիչին դրել են շատ անհարմար իրավիճակի մեջ։ Երևում էր, որ այդ մարդիկ կոնկրետ հանձնարարական ունեն, որ ինչքան հնարավոր է ժամանակ շահեն, այդ ամենին ընթացք չտան, որ ժամանակն անցնի, մարի ու անաղմուկ այդ ամենի վրայով անցնեն գնան։ Փաստորեն իմ տպավորությունները շատ ճիշտ դուրս եկան։ Ի տարբերություն ինձ՝ Զարուհի Փոստանջանը, ով նախկին իշխանությունների օրոք մշտապես թեժ պայքարի մեջ է եղել, բազմաթիվ անարդարություններ է տեսել, միշտ դրա մասին ահազանգել է, բարձրաձայնել է, այդ ամենը տեսնելով համոզմունք ուներ, որ անհնար է, որ այս ամենը իր ճիշտ իրավական ճանապարհով չգնա, կասկած անգամ չուներ, իր լավատեսությունը շատ ավելի մեծ էր։ Փաստորեն ես չսխալվեցի, որովհետև ի սկզբանե հասկացա, որ հանձնարարված է, որ այդ գործը մարեն, փակեն գնա։ Մարդիկ կան, որ ունեն «օրենքի թուղթ», մեկն ասում է՝ ես «բժշկի թուղթ» ունեմ, մեկն ասում ՝ «գժի թուղթ» ունեմ, հիմա էլ մարդիկ կան, որ ասում են՝ ես «Նիկոլի թուղթ» ունեմ։ Հիմա էս «Նիկոլի թուղը» ինչ է, արդեն պարզ է դառնում ․ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ամեն օրը մեկ ասել՝ իմ թուղթը «սամասուդ»-ն է, «վենդետան» է, իմ թուղթը ապօրինի քայլերն են և այսպես շարունակ։ Հիմա ինքն այդ թուղթը տալիս է, և սրիկաներն ու տականքները այդ թղթից օգտվելու ձևերն ու մեթոդները շատ արագ գտնում են։ Հիմա այս երիտասարդները այդ թուղթը վերցրել են իրենց ձեռքն ու այդ թղթով Արցախի նախագահի գլուխն են կոտրում, հարձակվում են քննադատող մարդկանց վրա, հարձակվում են լրատվամիջոցների վրա»,- ասաց Թոմասյանը


Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի պատերին ձվերով հարվածելու և պատերին պաստառներ փակցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Անցած տարի մի քանի երիտասարդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նման ակցիայի պատճառը, ըստ երիտասարդների, Hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։ Վերջիններս «Հրաարակի» հետ զրույցում ասել էին, որ նույնը պատրաստ են անել նաև մամուլի ակումբի խմբագրության ներսում, եթե դուռը բաց լիներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ, որը կարճվեց։

դիտվել է 2099 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am