Այդպես էլ չհստակեցվեց, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված. բողոքի ակցիա՝ Արցախում

Այսօր` 2020 թվականի ապրիլի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության որոշ անդամներ և նորընտիր պատգամավորները, բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի ընթացքում նամակով իրենց բողոքի պահանջները հանձնեցին ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանին:

Կից ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:

Արցախի Արդարություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը երկու պետական կազմավորումներով ներկայանում են այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերները, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։ Այն, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեման հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում դիտարկման առարկա, խոսուն կերպով վկայում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև հետզհետե սրացող մրցակցության մասին: Հարցը միայն այն է, թե ո՞ր գերտերությունը ավելի ուժեղ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Այս օրերին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարի, ՀՀ ԱԳ նախարարի և ԱՀ ԱԳ նախարարի կողմից կատարած փոխկապակցված հայտարարությունները, ինչպես նաև ԱՀ նախագահի մամլո խոսնակի և ԱՀ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրված նախագահի թեկնածուի ոչ հստակ հայտարարությունները փաստում են, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները և թույլ տված դիվանագիտական բացթողումները փաստացի առիթ է տվել ներքաշել իրենց այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ուղղակիորեն վտանգում է Արցախի փաստացի կայացած անկախ պետականությանը և տարածքային ամբողջականությանը։

Թեև մեր երկու հանրապետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունները իրենց պատասխան ելույթներում և հայտարարություններում մի քանի անգամ նշեցին, որ բանակցությունների փուլային ձևաչափը դեռևս 1997 թվականից մերժելի է եղել հայության համար, սակայն այդպես էլ չհստակեցվեց, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչի շուրջ են ընթանում բանակցությունները և հայկական կողմերի համար ո՞րն է այդ «փոխզիջման» սահմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը և վերահաստատելով նախկինում հայտնած մեր դիրքորոշումը․

1. Արցախի Արդարություն կուսակցությունը հիշեցնում է՝ Բակո Սահակյան, Դուք դեռ Արցախի Հանրապետության նախագահն եք։ Պատասխանատվությունը Ձե՛րն է։

2. Արցախի Արդարություն կուսակցությունը բանակցային սեղանի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ պահանջում է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի բացատրությունները։

3. Արցախի Արդարություն կուսակցությունը պահանջում է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորում՝ զերծ մնալով պարտվողական մոտեցումից: Ձևաչափը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով, որտեղ Արցախն օժտված լինի որոշիչ ձայնով և վետոյի իրավունքով:

4. Արցախի Արդարություն կուսակցությունը գտնում է, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն լուծել է և այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։

5. Արցախի Արդարություն կուսակցությունը անընդունելի է համարում Արցախի Հանրապետության տարածքները ներկայացնել որպես զուտ անվտանգության գոտի՝ մեր սահմանները մեր հայրենիքն է:

6. Արցախի Արդարություն կուսակցությունը հանցագործություն է համարում բանակցել փուլային տարբերակի շուրջ, կամ մտածել համատեղ բնակության մասին:

7. Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարում է,որ Արցախի հիմնախնդիրը ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ Արցախի բնակչության կյանքի եւ գոյության խնդիր:

Արցախում շուրջ 150000 կյանք կա և Արցախից դուրս ապրող հարյուր հազարավոր արցախահայեր, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ այստեղ են ապրել, նրանց օրրանն այստեղ է, ապագան՝ այստեղ:

8. Արցախի Արդարություն կուսակցությունը դեմ է տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։

Մենք կրկին անգամ պնդում ենք Հաղթանակը չի վաճառվում։

Արցախի Արդարություն կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ու ՔՊ-ին ճիպոտելու՞ են»․ Խաչիկ Մանուկյան (video) Պարոն Աշոտյան, շատ ճիշտ եք ասում, բայց ու՞մ եք ասում․ Անժելա Թովմասյան (video) 56-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am