Փրկեք Նաղդալյանի ընտանիքը

Տակավին օրեր առաջ մի ամբողջ կուսակցություն լծվել էր ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի <<փրկության>> գործին, Արցախի մասին տիկնոջ խոսքերը ձևափոխել հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներակներով: Զայրացած հանրության ճիրաններից Նաղդալյանին <<ազատագրելը>> պատվի խնդիր էր դարձել հարազատ կուսակցության համար , բայց կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ աղմկահարույց այս տիկինը նոր պատմության մեջ հայտնվեց: Այս անգամ գլխավոր հերոսը ոչ թե անձամբ Նաղդալյանն է, այլ նրա ամուսինը, ում անունը տարիներ շարունակ հոլովվում է բնակարանաշինության մի խարդախ պատմության մեջ: Ճիշտ այն պահին, երբ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում էր երկրում փոփոխությունների իրականացման անհրաժեշտության ու քաղաքական կամքի առկայության մասին, կառավարության գործերի կառավարիչ, Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանը դուրս էր եկել իր աշխատասենյակից ու հարձակվել իր ու կնոջ դեմ բողոքող ցուցարարների վրա: Ցուցարարների խոսքով՝ Բեգլարյանն իրենց ապուշ ու էշ է անվանել: Այդ մասին փաստող տեսանյութեր կան: Բողոքի մասնակիցները «Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներն են : Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ` կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը սկսել էին կիսակառույց բնակարանները գրավ դնելով տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից` շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու: Եվ հիմա մարդիկ արդարացիորեն բողոքի ձայն են բարձրաձնում, ուզում են հասկանալ, թե ինչու է, որ նույն մեղքի համար Աղաբեկյանին փակում է ճաղերի ետևում, իսկ Հերմինե Նաղդալյանին դարձնում է Ազգային ժողովի փոխնախագահ: Մոտենալով ցուցարաներին՝ Բեգլարյանը խլել է Նաղդալյանի ու էշերի նկարով պաստառը, փորձել այն իր հետ տանել կառավարության շենք: Ակցիայի մասնակցիներին հաջողվել է հետ խլել պաստառը Բեգլարյանի ձեռքից: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ այսքանից հետո մշտապես մամուլի ուշադրության կիզակետում հայտնված այս ընտանիքի անդամներն արժանի պատիժ կկրեն, կարելի է նրան շնորհավորել իր լավատեսության համար, որը տածում է իշխանությունների նկատմամբ: Նաղդալյանի, նրա վաշխառու ամուսնու, նրանց ընտանեկան բիզնեսների ու տարբեր աղմկահարույց միջադեպերին տիկնոջ առնչության ու հատկապես <<դիվանագիտական ասպարեզում>> Նաղդալյանի ձախողումների մասին տարիներ շարունակ քննարկվում է տարբեր հարթակներում, սակայն նա եւ իր ընտանիքը եղել եւ մնում են իշխանության արտոնյալների դասում: Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է,  կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա։ Իսկ այդ պաշտոնում նա նշանակվել է մինչեւ Նորաշենի հայտնի պատմությունը: Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի կին-Լիսկան է դարձել, ում ներվում է գրեթե ամեն ինչ ու կներվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության արժեհամակարգում դոմինանտ ու գնահատելի է լիսկայակերպը: Այն կերպը, որը պատուհաս դառնալով շատերի գլխին՝ հանցավոր հատկանիշներով երաշխավորում է իշխանության վերարտադրության հարցը: Այնպես որ ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան նորից լծվել <<փրկության>> գործին, այս անգամ՝ Նաղդալյանի ընտանիքի: Անի Սահակյան

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am