Ո՞րն է ուշացած քայլի նպատակը

Ծանր ապրիլի թոհուբոհից հետո երեկ վերջապես ասպարեզում հայտնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա այցելել է Արցախ ու հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման մասին բավականին զուսպ հաղորդագրությունից իմանում ենք միայն. «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ»: Ամբողջ ապրիլ ընթացքում լրատվականների փնտրտուքներում Ռոբերտ Քոչարյանն էր։ Առնվազն տարակուսելի էր՝ Արցախում ծնված մարդն ինչպե՞ս կարող է այդքան անտարբերություն դրսևորել իր երկրի հանդեպ, ինչպես կարող է վտանգավոր պահերին չայցելել Արցախ, որի ներկայիս անկախության կերտողներից մեկն էլ ինքն է եղել ու անուրանալի է նրա ավանդը։ Ինչպես կարելի՞ է աջակցություն չհայտնել, խոսք չասել՝ ելնելով այն իրողությունից, որ քաղաքական դաշտում գժտություններ ու անհամաձայնություններ ունի ներկայիս իշխանությունների հետ։ Մի քանի օր առաջ, երբ Արցախում նշվում էր Եռատոնը, առաջին անգամ հանդիսություններին ներկա չէր ԼՂՀ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պարզ էր, որ Քոչարյանը որեւէ կերպ չի թոթափում իր քինախնդիր բնավորությունն ու բարդույթները եւ իրեն մեկուսացրել է Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյան մերձեցման պատճառով։ Բայց չէ՞ որ այդ մերձեցման նախաձեռնողը առաջին նախագահն էր, ում հրավերով էլ Սերժ Սարգսյանն այցելեց նրան երկրի համար վտանգավոր օրերին։ Ու անկախ Արցախի ու նրա ճանաչման հարցերում տերպետրոսյանական ոչ այնքան ընդունելի մոտեցումներին առաջին նախագահը հանրության կողմից ընկալվեց իբրեւ պետականամետ գործիչ, ով պատրաստ է երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին մի կողմ դնել անձնական ու քաղաքական-գաղափարական տարաձայնությունները։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը, ով Արցախի հարցում հակառակը՝ մի թիզ չզիջող ու արմատական մոտեցում ունի, իր քինախնդրության պատճառով արժանացավ հակառակ վերաբերմունքին։ Ասել է թե՝ քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն թողեց ներքաղաքական դաշտի վրա, ավելի ճիշտ տարբեր քաղաքական ուժերի վարկանիշերի վրա, բոլորովին այլ հարց է, թե այդ զարգացումները որքանով են ածանցվելու ներքաղաքական գործընթացների վրա եւ արդյոք իշխանությանն անվերապահ աջակցությունն իր «գինն» է ունենալու, սակայն պետական մտածողության դրսեւորման բազմաթիվ տարբեակներ կան։ Օրինակ կարելի էր չհանդիպել Հայաստանի նախագահի հետ, ինչպես Տեր-Պետրոսյանը, չհայտարարել նրան անվերապահ աջակցելու մասին, բայց ի՞նչն էր խանգարում ավելի վաղ լինել Արցախում, մանավանդ որ Բակո Սահակյանն այդ օրերին սիրահոժար ընդունում էր բոլորին, նա պատանդ էր դարձել համայն հայության «հայրենասերների», որոնք հանգիստ չէին թողնում իրենց «զորակցությամբ»։ Ի դեպ, խորհրդարանում Վարդան Օսկանյանն իր նորաստեղծ կուսակցության մասին ազդարարելիս չթաքցրեց, որ չեն կիսում Տեր-Պետրոսյանի՝ իշխանություններին չքննադատելու որոշումը, սա ընկալվեց որպես Քոչարյանի կողմից հնչած ուղերձ, քանի որ հակառակ հերքումներին, այդ կուսակցությունը Քոչարյանի կամ նրա ծրագրերի քաղաքական հենարանն է լինելու։ Քոչարյանի ուշացած քայլը նպատակ ունի ընդգծելու միայն, որ ինքը եղել եւ մնում է Արցախի խնդիրներով մտահո՞գ , պարզապես չի պատրաստվում նույնիսկ այդ հարցում աջակցել իշխանություններին, թե՞ սա քայլ է քաղաքական մեծ հայտից առաջ, որը պատրաստվում է ներկայացնել Օսկանյանի կուսակցությունը, որովհետեւ օրինաչափություն է դարձել՝ Հայաստանում Ղարաբաղից են իշխանության գալիս։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am