Պաշտոնյային մեկ ակսում 2 մլն 360 հազար պրեմիա տալ, աղքատների հոսանքն անջատել. Նիկոլ Փաշինյանի երջանիկ Հայաստանը

 Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը, ով շուտով կստանձնի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը, ապրիլ ամսա ընթացքում 2-րդ պարգևատրում է ստացել` 1 մլն 800 հազար դրամի չափով:

Քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 6-ին նրան պարգևատրել էր 560.000 դրամով: Փաստորեն, մեկ ամսվա մեջ, 14 օրվա տարբերությամբ, այս պաշտոնյան պարգևատրվել է 2 մլն 360.000 դրամ գումարով: Նույնքան պարգևավճար էլ ստացել է Երևանի փոխքաղաքապետ Վիրաբյանը: Այսինքն` այս երկու պաշտոնյան միասին մեկ ամսում ստացել են 4 մլն 720 հազար դրամ պրեմիա:
Սա այն դեպքում, երբ ընդամենը 2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախ արտակարգ դրությունից և երկրում հայտարարված կարանտինից` ՀՀ քաղաքացիները պարտավոր են վճարել կոմունալ վճարումները, հակառակ դեպքում երկրում համատարած կոլապս կսկվի: «Մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:
Զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք հնարավորություն չունեն, այլ նաեւ նրանք, որոնք հնարավորություն ունեն: Մենք տեսանք, որ նաեւ հարուստ մարդիկ սկսել են չվճարել, որի պատճառն այն է, որ կառավարությունն ասել է, որ անջատումներ չեն լինելու: Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին ու աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր:
Դրա հետեւանքով առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Բայց ամենակարևոր ռիսկն այն է, որ համակարգը կարող է քանդվել: Այսինքն` կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի: Հետեւաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ 5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե չի լինելու»,- հայտարարել էր Փաշինյանը:
Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ, ըստ Փաշինյանի, անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանք և 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազարից ավելի:
Հոսանքազրկված 4300 ընտանիքներից առնվազն 300-ի հոսանքի վարձի 50 տոկոսը կարելի էր փոխհատուցել ընդամենը Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ երկու պաշտոնյաների պարգևատրման գումարով` ամեն ընտանիքի հատկացնելով 15 հազարականին մոտ դրամ: Արտակարգ դրության պատճառով ահագնացող աղքատության պայմաններում սա կլիներ սոցիալական և բարոյական քայլ: Բայց իշխանությունը գերադասել է ցինիզմը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստորեն այս 4300 ընտանիքն ասում է` դուք առանց լույսի ձեր երեխաների և ծնողների հետ նստեք ձեր տանը և տեսեք, թե ինչպես եմ յուրայիններիս 2 մլն 360 հազար պրեմիա տալիս: Այսպիսով` հեղափոխության կարևոր լոզունգը` ապրելու ենք երջանիկ Հայաստանում, իրականացված է: Նայած ում համար:


Հայկ  Դավթյան

դիտվել է 5537 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am