ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համաձա՞յն են ռուսական զորքերի տեղակայմանն Արցախում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կրկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին, որոնք արվել էին ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին նշել է Լավրովը, պարզվում է, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ: Մամեդյարովը շեշտում է, որ դրանք հստակ արտացոլված են համանախագահների հայտարարություններում:

Այնուհետև, Մամեդյարովը միևնույն ժամանակ նշել է, որ բանակցությունները գաղտնի են, մանրամասները չեն բացահայտվում, բայց բանակցությունների ընդհանուր շրջանակներն ուրվագծվել են համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում:

«Դրանցում արտացոլվել են հակամարտության փուլային կարգավորման տարրեր, այսինքն` հակամարտության հետևանքների քայլ առ քայլ վերացում, ինչը սկզբնական փուլում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատագրում, հաղորդակցությունների բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև...», հայտարարել է Մամեդյարովը Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ապա, ամենաուշագրավ մեղադրանքն է, որը հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարարը, հայկական կողմին քննադատելով, թե «խաբում է իրենց քաղաքացիներին»` հայտարարելով, որ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ չի քննարկվում, բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա:

Ահա թե ինչ է ասել Մամեդյարովը. «Հայկական կողմը լավ կաներ առանց ժամանակ կորցնելու սեփական ժողովրդին պատրաստեր խաղաղության, ինչպես համաձայնվել էր միջազգային հանրության առաջ»: Ըստ Մամեդյարովի՝ արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, եթե կողմերը դրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք:

Մամուլում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև նոր հանդիպում:
Ստեղծվել է մի տարօրինակ վիճակ՝ հրապարակ է նետվել փուլային տարբերակով արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկում, որին ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Առայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դիրքորոշում չեն հայտնում, թե արդյո՞ք Լավրովի հայտարարածն՝ ընդհանուր ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետ է, թե՞ Բաքուն ու Մոսկվան ադրբեջանական դիրքորոշումներին համահունչ մշակված տարբերակի շուրջ են քննարկումները ծավալում:

Օրինակ` հետաքրքիր է իմանալ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համաձա՞յն են, որ Արցախում ռուսական զորքեր տեղակայվեն: Չէ՞ որ հակամարտության կարգավորման դեպքում Ռուսաստանին հետաքրքրող, թերևս, ամենահետաքրքրող և շահագրգռող հարցը հենց սա է:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա արժե հասկանալ, ի՞նչ է պատրաստվում քննարկել պաշտոնական Երևանը հաջորդ բանակցություններում: Հայաստանի ԱԳ նախարարը ոչ 100 տոկոսով հերքել է Լավրովին, ոչ հաստատել, ասում են՝ մեզ համար կարևորը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն է, միակողմանի զիջում չի լինի, չկան տարածքներ, կա՝ անվտանգության գոտի:

Շատ լավ, այդ դեպքում ինչու՞ է հայկական կողմից ակնկալում փուլային կարգավորմամբ «տարածքների ազատում», և անորոշ ապագայում Արցախի կարգավիճակի ճշտում:
Այսինքն, ամեն ինչ, գոնե հայկական կողմի համար, խիստ անորոշ է: Իսկ այս պայմաններում գնալ բանակցությունների և կրկնել նույնը՝ նշանակում է հաջորդ բանակցություններից հետո Բաքուն ու Մոսկվան կարող են հայտարարել, թե՝ «տեսեք՝ Հայաստանը վերջնականապես տապալեց բանակցությունները...»:

Նման բան թույլ տալ չի կարելի: Հայկական կողմը պետք է մտածի, թե ինչպես է ուղղում իրավիճակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6199 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am