Պատիվ ունեք, թե փորացավ. Ալեն Սիմոնյանի մորմոքը

Նոր Հայաստանում այլեւս ունեն կրկեսի վերածված խորհրդարան, որտեղ պարզորոշ է դառնում այս իշխանության մեղմ ասած՝ այլանդակ դեմքը: Այն քննարկումը, որ ծավալվեց արտահերթ նիստում ընդդիմության եւ իշխանության միջեւ, հատեց բոլոր սահմանները: Այն վեր էր մարդկային, տղամարդկային, եւ առհասարակ ցանկացած սահմանից: Իշխանության լակոտայրատիայի կարկառուն ներկայացուցիչ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիրմոնյանը որոշել է փայլատակել , բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կեղտոտ հանձնարարականները կատարելով, այլ կնոջ նկատմամբ ցածրորակ եւ ցինիկ խոսքով: «Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում․․․», ասում է Ա․ Սիմոնյանը ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին:
Քաղաքական գործիչը կարող է քննադատել մեկ այլ քաղաքական գործչի՝ որքան կա դրա կարիքը, անկախ սեռային պատկանելությունից։ Ալեն Սիմոնյանը մինչդեռ դիմացինին որոշեց չափել սեփական արշինով, իր դաստիարակության,կրթության ու մտաընկալումների տիրույթում: Սա, անշուշտ, ԱԺ մատգամավորին, առավել եւս փոխնախագահին վայել պահվածք չէ, այլեւ տղամարդուն : Ու ցավալին այն է, որ հենց այս մարդիկ են որոշում մեր՝ քաղաքացիներիս ճակատագիրը, այս բախտախնդիրները ստանձնել են պետության ղեկն ու իրենց հետամնաց ուղեղներով որոշել մեր կյանքը դարձնել փորձադաշտ: Պատկերացնել կարելի է, թե սրանց նմանները, որոնք մեկ օր առաջ թմբկահարում էին, թե նոր՝ հանճարեղ օրենք են գրել հեռուստաեթերում էթիկա հաստատելու վերաբերյալ, ինչպիսի էթիկա են հաստատելու՝ դիմացինին ծաղրող, հեգնող, սեռաաղցության ու լկտիության: Ձեր բառապաշարն ու մտածողությունը խոսում է ձեր ընտանիքների, ձեր մասին, բանավեճն իջեցնել շրիշակից ցածր մակարդակի, նույնիսկ իրենց թույլ չեն տա թաղի զրուցարաններում պպզող պարապ մնացած տղաները: Եւ թող ներեն Շմայսն ու Սեյրան Սարոյանը, բայց նոր Հայաստանի իբր նոր քաղաքական մշակույթի էժանագին այս դրսեւորումը ստվերեց նախկինների փայլը:
Իշխանությունն ու ընդդիմությունը ողջ օրը միմյանց մեղադրեցին պոպուլիզմի մեջ: Երբ ընդդիմությունն է դրանով զբաղվում, ինչ որ տեղ կարելի է հասկանալ, ով ով, բայց Նիկոլ Փաշինյանը անձամբ արժանին պետք է մատուցի նման ընդդիմադիրներին, քանզի իր ողջ ընդդիմադիր կարիերան նա ծաղկեցրեց հենց պոպուլիզմի շնորհիվ, բայց երբ դրանով զբաղվում է իշխանությունը, այն էլ, երբ երկրի տնտեսությունը վարի է գնում, մարդիկ բառի ուղիղ իմաստով սովի են մատնված, բայց բոլորից շուտ այդ իշխանությունն է գոռում՝ լռեցրեք պոպուլիսներին, առաջին բանը, որ մտածում ես, այն է, որ այս մարդիկ հոգեբանական խորհրդատվության կարիք ունեն…
«Կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես: Հոգնածը դու ես, քաղաքական տրյապկա, հանգստացիր» սա էլ է նոր Հայաստանի բարեկիրթ ու ժողովրդավար իշխանության նույն ներկայացուցչի խոսքերն, այս դեպքում ուղղված Էդմոն Մարուքյանին: Հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը միգուցե տառապում է տվյալ անձնավորության համար, ում անունը հնչեցնում է շաբաթվա ընթացքում առնվազն յոթ անգամ: Իսկ միգուցե Ալեն Սիմոնյանը իր ցավը մորմոքելու համար զանգի իր երբեմնի ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին, ով բոլորովին վերջերս հրապարակային խոստովանեց, որ Միքայել Մինասյանին հանդիպել է մեկ անգամ, այն էլ վարչապետի հանձնարարությամբ: Կամ թող աղաչի-պաղատի իր վարչապետին, գուցե նա կիսվի իր ցավերի մասին ու վերջապես պատիվ ունենա ու խոստովանի, թե ինչու է Վանեցյանին ուղարկել Միքայել Մինասյանի դուռը, միգուցե բոլորիդ փորացավերը կարողանանք բուժել, բոլորդ հաշտ ու խաղաղ ապրեք ձեր կյանքով:

Անի Սահակյան

դիտվել է 13100 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am